Տավուշի ջրամբարը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, Շամշադինի շրջանում, Տավուշ գետի վրա` Թովուզ գյուղից հարավ (ջրամբարի մի մասը գտնվում է Վ. Կ. Աղբյուր գյուղի սահմաններում)։ Ջրամբարը շահագործման է հանձնվել 1975 թ.-ին։ Ջրամբարի մակերեսը 40 հեկտար է, ջրի ծավալը 4,5 մլն մ³, օգտակարը՝ 4,5 մլն խմ: Այն ոռոգում է Վերին Կարմիրաղբյուր, Թովուզ, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսեսգեղ գյուղերի հողատարածքները (ընդհանուրը 1200 հա), երկարություն 1,9 կմ, առավելագույն լայնություն 360 մ։  Ջրամբարի տարածքը բավականին գեղեցիկ է, ունի նաև փոքրիկ թերակղզի: