Թռչկանի ջրվեժը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին, Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։ Թռչկանը Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է՝ հոսելով 23,5 մետր բարձրությունից: Թռչկանը հայտնի է նաև Չիչխանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ: Թռչկանի ջրվեժը 2008 թ.-ից ընդգրկված է բնական հուշարձանների ցանկում: 

Թռչկանի ջրվեժ կարելի է հասնել հետևյալ կերպ՝

 

  • ամենագնացով
  • բեռնատարով
  •  ոտքով  (քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ 10 կմ է, միջին բարդության քայլարշավ է)