Ծաղկունյաց լիճը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում, Ծաղկունյաց լեռնաշղթայի արևելյան հատվածում, Աղվերանից 3,6 կմ հյուսիս-արևելք՝ ծովի մակերևույթից 2427 մ բարձրության վրա։  Ջրափնյա գծի երկարությունը 0,5 կմ է: Լիճը սնուցվում է միայն ձյան հալոցքներով և անձրևաջրերով:

 

Ծաղկունյաց լեռնաշղթան գտնվում է Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագլխին, Փամբակի լեռների գլխավոր ճյուղավորությունն է նրա միջին մասից՝ Ուղտաքար լեռան գագաթից դեպի հարավ–արևելք, մինչև Հրազդան գետի աջ ափը։ Երկարությունը 42 կմ է, ամենաբարձր գագաթը Թեղենիս լեռն է՝ 2851 մ: