Տոլորս գյուղը գտնվում է Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքից 7կմ հեռավորության վրա: Գյուղը բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից, ինչ մասին վկայում են հնագույն գյուղատեղիում իրականացված պեղումների արդյուքնները: Միջնադարում բազմաթիվ պատերազմների ու հարձակումների արդյունքում գյուղն ավերվել ու լքվել է: Ներկայիս բնակիչներ նախնիները մոտ 300 տար առաջ են այստեղ հաստատվել` Արցախի տարբեր շրջաններից և Իրանի Մակունք քաղաքից: Տոլորս, ըստ հետազոտողների, գրաբարից թարգմանաբար նշանակում է շատ ոլորաններ: Գյող հասնել համար բազմափվ ոլորաններ պետք է հաղթահարես:
1970-ական թվականներին խորհրդային իշխանոթյան որոշմամաբ գյողը տեղափոխվեց, իսկ նակն տեղմ ջրամբար կացվեց: Հին Տոլորս գյուղն ամբողջությամբ անցավ ջրի տակ: Բակիչները հարևանությամբ նոր բնակավայր հիմնեցն: Սուրբ Հռիփսիմեն միակ կառույցն է, որ կանգուն է մնացել: Տարվա մեծ մասը Սուրբ Հռիփսիմեն ջրի տակ է լինում: Միայն ամռան վերջին ամիսներին է ջուրն իջնում և եկեղեցին երևում է: Ըստ մասնագետների, եկեղցին դեռևս դիմակայում է ջրին, քանի որ պատերը ձվով են ծեփված: Ըստ եկեղեցու մուտքի բարավորի, որ այժմ գտնվում է Տոլորսի գերեզմանատանը, եկեղեցին կառույցվել 1860-ական թվականներին` Տեր Մինասյանների կողմից: Պատմական վկայություններ չկան, բայց, ըստ Տոլորսեցիների, եկեղեցին ավելի վաղ կառույց է, 1860-ականներին միայն վերանորոգվել է: