Վահագնի ջրվեժը  «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող 4 ջրվեժներից մեկն է, որը ժողովուրդն անվանել է հին հեթանոսական աստվածուհու անունով: Վահագնի և Աստղիկի ջրվեժները միմյանց հետ դիցաբանորեն կապված են. հեթանոսական պանթեում Աստղիկը գեղեցկության ու պտղաբերության աստվածուհին էր՝ կրակի և պատերազմի աստված Վիշապաքաղ Վահագնի կինը:

 

Վահագնի ջրվեժ հասնում ենք ամենագնացով, այնուհետև ոտքով (քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 2 կմ է, քայլարշավը միջին բարդության է, վերջին 200 մ.՝ բավականին բարդ):