Վարդաքարի (կամ Հոռոմի) ջրամբարը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Շիրակի սարահարթում, Վարդաքար գյուղի մոտ, Կարկաչան գետի վրա՝ ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1968 թ-ին, վերակառուցվել 1974 թ.-ին։ Մակերեսը 80 հա է, միջին խորությունը՝ 15,5 մ, ջրատարողությունը՝ 5 մլն մ³, օգտակարը՝ 4,7 միլիոն մ³։ Պատվարը հողային է՝ ավագակավային երեսապատումով, երկարությունը՝ 594 մ, առավելագույն բարձրությունը՝ 16,5 մ։ Ջուրը բաց է թողնվում մետաղե խողովակաշարի միջոցով (ջրթողքը՝ 0,65 մ³/վ)։ Աղետային ջրերը (39 մ³/վ) հեռացվում են խրամատային ջրընդունիչի և արագահոսի միջոցով։ Ջրամբարը ոռոգում է Լուսակերտ, Սարատակ, Հովտաշեն, Վարդաքար գյուղերի հողատարածքները։
Լուսանկարը՝ Արմենակ Մարգարյանի