Վերին Բազմաբերդի ջրամբարը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ  գյուղի տարածքում (նախկինում` Վերին Աղջաղալա): Գյուղը գտնվում է Արագած լեռան հարավային լանջի բարձրադիր հատվածում՝ բլուրներով շրջապատված տափարակի վրա: Ջրամբարի արևելյան կողմի անջրդի հողերի բլուրը հրաբխային է, բլրի քարերը ռումբաձև են: 

 

Ջրամբարի ընդհանուր ծավալը 0,22 մլն խմ է, օգտակարը՝ 0,21 մլն խմ, հայելու մակերեսը՝ 6 հա: Պատվարի առավելագույն բարձրությունը 8 մ է, պատվարի երկարությունը՝ 431մ: Ջրամբարը կառուցվել է ոռոգման նպատակով: