Վիշապալիճը (Գեղարդալիճ, Գեղարդա լճակ, Թոխմախան գյոլ, Վանքի գյոլ, Վանքի լիճ, Վիշապի լիճ)  գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում, Գողթ գետի վերնագավառում, Թառնիստ սարավանդի արևմտյան մասում, Գեղարդ գյուղից 9 կմ արևելք՝ ծովի մակարդակից 2620 մ բարձրության վրա: Լճի մակերեսը կազմում է 30 հա։ Վիշապալիճը շրջապատված է Վիշապասար և Աժդահակ բարձր լեռներով:

Լիճը վերանորոգել էր Գեղարդավանքի վանահայր Վարդան վարդապետը, բայց լճի ջուրը խորտակել էր պատնեշը հեղեղել Ազատ գետի վերնագավառը։ Այժմ վերականգնված է, ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակներով։ 

Լիճը գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականին:

Լճից ոչ հեռու կանգնեցված է երկու վիշապաքար, որոնք ունեն 2-3 հազարամյա պատմություն: Նրանցից մեկի բարձրությունը հասնում է 3,5 մետրի, մյուսը ավելի փոքր է: Վիշապաքարերի վրա արագիլ է պատկերված: 

 

Դեպի լիճ կարելի է հասնել ամենագնացով կամ ոտքով  (մոտ 15 կմ անցնում ենք դժվարանցանելի և քարքարոտ ճանապարհով):  Լիճ տանող ճանապարն անցնում է Գեղարդի կիրճով, որտեղից կախարդական տեսարան է բացվում և երևում  է Գեղարդի վանքը: