Ումրոյ լիճը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, Ծաղկաշեն գյուղից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտք, Ապարան քաղաքից 10 կմ հարավ, Արագած լեռնազանգվածի արևելյան լանջին՝ ծովի մակերևույթից 3050 մ բարձրության վրա։ Լճի մակերեսը 20 հա։ Ումրոյ լիճը համարվում է Արագածի ամենամեծ լիճը: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում (ցանկում ներառվել է 2008 թ.-ից): Այն Արագածի բազմաթիվ բարձրալեռնային լճերից մեկն է։ Տարվա մեծ մասը լճափնյա տարածքը պատված է ձնով:
Ումրոյ լիճ կարելի է հասնել ոտքով, բեռնատարով կամ ամենագնացով։
Ումրոյ լճից քայլարշավով կարելի է հասնել Լեսինգի լիճ: