Ուրասարի ջրաշուշանների լիճը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Ուրասար գյուղից 1․2 կմ դեպի հյուսիս-արևելք:
Լճում ծաղկում է սպիտակ ջրաշուշանը (Nymphaea alba L), որը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և կարգավորվում է նաև ՀՀ օրենսդրությամբ։ Ջրաշուշանները ծաղկում են միայն շատ կարճ ժամանակահատվածում՝ հուլիս-օգոստոս ամիսներին և միայն Լոռիում: