Ջրամբարը գտնվում է Հայաստանի Արարատի մարզում, Գեղամա լեռներից սկիզբ առնող Չանախչի գետի հովտում` ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա, Զանգակատուն գյուղում: Ջրամբարը կառուցվել է 1986 թ.-ին: Ջրամբարի կուտակվող ջրի ծավալը կազմում է 2  մլն խմ, օգտակար ծավալը` 1,8 մլն խմ, հայելային մակերեսը` 13,5 հեկտար: Ջրամբարը օգտագործվում է ոռոգման նպատակով (հնարավոր է ոռոգել 543 հա տարածք):