Անհատական / Աշտարակի եկեղեցիներ, Աղձքի Արշակունիների դամբարան, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի, Արտավազիկ եկեղեցի + զիպլայն

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Անհատական տուրեր

Group Size

20 persons

Location

Կոտայքի մարզ

Overview

  • Աշտարակի եկեղեցիներ
  • Աղձքի Արշակունիների դամբարան
  • Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի 
  • Արտավազիկ  եկեղեցի (թեթև քայլարշավ)
  • Զիպլայն, թենիս կամ գինու համտես/ ըստ ցանկության

 

Տուրի առաջին կանգառը կլինի Աշտարակ քաղաքում, որտեղ կծանոթանանք Կարմրավոր (7-րդ դ),  Ծիրանավոր (4-5-րդ դդ) և Սպիտակավոր (5-6-րդ դդ) եկեղեցիների պատմությանը:

       Հաջորդ կանգառը Աղձք գյուղում գտնվող Արշակունիների դամբարանն է:  Արշակունի թագավորների աճյունները ամփոփված են եղել Աղձքի արքայական դամբարանում, որը թվագրված է 4-րդ դարի երկրորդ կեսով։ Իսկ 5-րդ դարում դամբարանին կից կառուցվել է բազիլիկ եկեղեցի, որը վերակառուցվել է 19-րդ դարում։ Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ Պարսից Շապուհ Բ արքան, 364 թվականին գրավելով Անի-Կամախը, փորձել է այնտեղ թաղված հայ թագավորների աճյունները Պարսկաստան փոխադրել: Պարսիկների պատկերացմամբ, մասունքների հետ միասին իրենց երկիր կտեղափոխվեր նաեւ նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյանը, Այրարատ նահանգում հաղթելով պարսիկներին, խլել է հայոց արքաների աճյուններն եւ դրանք հողին հանձնել Աղձքում։

Այնուհետև կուղևորվենք դեպի Բյուրական, որտեղ կայցելենք Սուրբ Հովհաննես եկեղեցին: Այս ճարտարապետական հուշարձանը միանավ բազիլիկ տիպի եկեղեցի է: Ավանդաբար եկեղեցու կառուցումը վերագրվում է Հովհաննես  Ե․ Դրասխանակերտցի կաթողիկոսին (898-929 թթ.), սակայն կան լուրջ հիմքեր համարելու, որ եկեղեցին կառուցվել է նշված ժամանակից էապես վաղ: 

Այնուհետև ոտքով կիջնենք դեպի Արտավազիկ եկեղեցին (թեթև քայլարշավ), որը գտնվում է Բյուրականից ոչ հեռու՝ ձորում: Եկեղեցին կառուցվել է  7-րդ դարում, կարմիր և սև տուֆից, գմբեթը խաչաձև է: Առաջին անգամ եկեղեցին վերակառուցվել է 12-րդ դ., երկրորդ անգամ՝ 1959-1960 թթ.: 1840 թ․-ի  ջրհեղեղի  ավերածությունների պատճառով եկեղեցին զգալիորեն  վնասվել է: Հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետության մեջ  Արտավազիկի եկեղեցին  առանձնանում է իր ինքնությամբ: Պատմական աղբյուրներում այն հիշատակվում է, իսկ  եկեղեցում, ցավոք,  չեն պահպանվել վիմագիր արձանագրություններ։ Վարկածներից մեկի համաձայն՝ ի պատիվ կառուցողի անվան եկեղեցին կոչվել է Արտավազդ: Այսօր եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում։ Ավերված է ժողովատեղին և գմբեթը:

Տուրի վերջին կանգառը Զիպվայնում է, որտեղ ցանկացողները կարող են օգտվել զիպլայնից, խաղալ թենիս, համտեսել գինի, ճաշել կամ պարզապես հանգստանալ:  

 

Մեկնում՝      10:00
Վերադարձ՝   19:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

1 անձը - 50․000 դրամ,
2-3 անձ - 30․000 դրամ,
4-10 անձ - 22․000 դրամ,
11-20 անձ - 18․000 դրամ,
21-30 անձ - 11․000 դրամ

Included/Excluded

Բարձրակարգ տրանսպորտ
Գիդի ծառայություն
Գինու համտեսը/ ըստ ցանկության
Զիպլայնի մուտքավճարը՝ 8000 դրամ/ ըստ ցանկության

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 79 ლ

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
79 ლ
0 Review