4-օրյա տուր

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Դասական տուրեր

Group Size

20 persons

Overview

Առաջարկում ենք հագեցած քառօրյա տուր Հայաստանում

 

 1 օր՝  Երևան

 

  • Ժամանում, դիմավորում օդանավակայանում, տեղավորում հյուրանոցում
  • Ազատ ժամանակ, հանգիստ հյուրանոցում
  • Ճաշ կամ ընթրիք ազգային ռեստորանում
  • Շրջայց քաղաքով, զբոսանք քաղաքի կենտրոնում՝ փ. Աբովյան, Հյուսիսային պողոտա, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հանրապետության հրապարակ
  • Հանգիստ հյուրանոցում

 

Օր 2. Արկածային էկոտուր Խոսրովի արգելոցում սուր զգացումներ փնտրողների համար

 

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Չարենցի կամար. Կամարի տեղը պատահական չի ընտրվել, այստեղից տեսանելի է բիբլիական Արարատ լեռը։ Կամարի վրա փորագրված խոսքերը պատկանում են հայ մեծանուն բանաստեղծներից մեկին՝ Եղիշե Չարենցին, ով գովերգել է առասպելական լեռը, և այստեղից էլ ծնվել է «Չարենցի կամար» անվանումը։
  • Խոսրովի արգելոց. Արգելոցի տարածքում նախատեսվում է 6 կիլոմետրանոց քայլարշավ դեպի ժայռերի մեջ թաքնված խորհրդավոր Վահագնի ջրվեժ և առասպելական Աստղիկի ջրվեժը: Ի դեպ, ըստ հին հայկական դիցաբանության՝ գեղեցկության և պտղաբերության աստվածուհի Աստղիկը կրակի և պատերազմի աստծու՝ Վահագնի կինն էր։ Քայլարշավը միջին բարդության է։ Հմուտ ուղեկցորդը կօգնի մեզ հաղթահարել ճանապարհի դժվարությունները: Անհրաժեշտ է կրել չսահող կոշիկներ, սպորտային հարմարավետ հագուստ։ Անհրաժեշտ է նաև ունենալ գլխարկ և արևային ակնոց։
  • Ջրվեժներ այցելելուց հետո ուազ մակնիշի մեքենան մեզ գլխապտույտ լեռնային արահետներով կտանի դեպի Ախջոց վանական համալիր (13-րդ դար): Այստեղ կարող ենք վայելել դեպի լեռները բացվող գեղատեսիլ տեսարանը։
  • Վերադարձին կանգ կառնենք Բայբուրդի կամ Գեղմահովիտի կիսավեր եկեղեցու մոտ (5-րդ դար), ըստ եկեղեցու պատին պահպանված արձանագրության՝ Բայբուրդ գյուղը գոյություն է ունեցել մինչև 17-րդ դարը։ Հայերը վտարվել են այդ գյուղից 1604 թվականին պարսից շահ Աբբաս I-ի կողմից։
  • Հոգնած, բայց գոհ կհեռանանք Խոսրովի արգելոցից և կուղևորվենք դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը, որը կիրճ է՝ բաղկացած գետնից մոտ 50 մետր բարձրության վրա կախված հսկայական բազալտե սյուներից։ Նրանց հատուկ ձևը՝ վեցանկյունների տեսքով ուղղահայաց դասավորությունը, երգեհոն է հիշեցնում։ Այդ իսկ պատճառով հուշարձանը ստացել է մի քանի անվանում՝ «Քարերի երգեհոն», «Բազալտե երգեհոն», բայց ավելի հայտնի է որպես «Քարերի սիմֆոնիա»։
  • Ճաշ Գառնու կիրճում, որտեղ կարող եք համտեսել հայտնի հայկական իշխանը:
  • Գառնու հեթանոսական տաճարը (մ.թ. 1-ին դար). Մենք կտեսնենք տաճարը երեկոյան լուսավորության ներքո: Լուսավորությունը հայտնի տաճարին տալիս է անսովոր և յուրահատուկ տեսք:
  • Վերադարձ հյուրանոց։

   

Օր 3՝ Սևանա լիճ և Դիլիջան քաղաքային շրջայց

 

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Սևանավանք (4 դ.)
  • Սևանա լիճ / որտեղ կարող եք համտեսել հայկական հայտնի իշխանը կամ սիգը
  • Հին Դիլիջան (19-րդ դար), պատմական Շարամբեյան փողոց, «Միմինո» հուշարձան, Հաղարծին վանական համալիր (10-13-րդ դար), զբոսանք Դիլիջան քաղաքում
  • Գեղատեսիլ Պարզ լիճը, որտեղ կարող եք զիփլայնով անցնել լճի վրայով կամ նավարկել
  • Ճաշ Դիլիջանի ռեստորանում, հանգիստ
  • Վերադարձ Երևան

 

Օր 4:

 

 

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Այցելություն Աշտարակի 4 եկեղեցիներ (Սպիտակավոր, Կարմրավոր, Ծիրանավոր, Մարիանե)
  • Գինու համտես Ոսկեվազ գյուղի Ոսկեվազ գինու գործարանում, շրջայց գինու գործարանում.
  • Ազատ ժամանակ Երևանում, կարող եք այցելել Վերնիսաժի հայտնի շուկա՝ հուշանվերներ և նվերներ գնելու համար
  • Այցելություն թանգարաններ (ըստ ցանկության), Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ըստ ցանկության)
  • Ճաշ կամ ընթրիք ռեստորանում, գիշերային զբոսանք Երևանում։
  • Մեկնում, տեղափոխում օդանավակայան

* Արժեքը հաշվարկված է անհատական ​​տուրի համար, խմբակային (4 հոգուց ավել) տուրի դեպքում նախատեսված է զեղչ

Included/Excluded

Հյուրանոց Երևանում (3 գիշեր)
Բոլոր նախաճաշերը հյուրանոցում
Բոլոր մուտքավճարները
Տեղափոխում օդանավակայանից և դեպի օդանավակայան
Գինու համտես, էքսկուրսիա Ոսկեվազ գինու գործարանում
Տրանսպորտ ողջ տուրի ընթացքում
Շրջայցերը
Էքսկուրսավարի ծառայություններ ամբողջ շրջագայության ընթացքում (համապատասխան լեզվով)
Ճաշ
Ընթրիք
Նավարկություն Դիլիջանում, զիփլայն

Ուղղությունը

Ներգնա

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 351,99€

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
351,99€
0 Review