Ջիպ տուր/ Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Կոշի եկեղեցիներ, Կոշի բերդ, Արուճի տաճար | Ջիպ տուր

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Ջիպ տուրեր

Group Size

20 persons

Location

Կոտայքի մարզ

Overview

Ծրագիր՝

 

  • Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցի 
  • Կոշի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
  • Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցի
  •  Կոշի կամ Աղջկա բերդ (թեթև քայլարշավ 500 մ)
  • Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի (Արուճի տաճար) 

 

Տուրի առաջին կանգառն է Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն  կառուցվել է 1301թ.-ին՝ քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն հռչակելու հազարամյակի առթիվ: Եկեղեցին կառուցվել է Ազիզբեկ Իշխանի կողմից` վերջինիս կնոջ՝ Վախախի երազի հիման վրա: Եկեղեցին կոչվում է դամբարան եկեղեցի, որովհետև այստեղ է ամփոփված Ազիզբեկ Իշխանի որդու աճյունը:  

Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին այցելելուց հետո կշարժվենք  դեպի Կոշ գյուղ, ապա արտաճանապարհով կարձրանանք դեպի Կոշի 7-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցի, որը գտնվում է անդունդի եզրին: Այն կառուցված է դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից և ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ 

Կոշում կտեսնենք նաև 19-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցին և 13-14-րդ դարերի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ապա կբարձրանանք (թեթև քայլարշավ) դեպի 13-րդ դարի Կոշի  կամ Աղջկա բերդը: 

Տուրի վերջին կանգառը Արուճի տաճարն է: Ըստ մատենագրական տեղեկությունների և եկեղեցու արևելյան ճակատին պահպանված շինարարական արձանագրության՝ Արուճի տաճարը կառուցել է իշխան Գրիգոր Մամիկոնյանը՝ կնոջ Հեղինեի հետ, VII դ. 60-ական թվականներին: Պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպի կառույցներին: Եկեղեցին կանգնած է եռաստիճան գետնախարսխի վրա: Ունի աղոթասրահ, առագաստային անցումով գմբեթ (այժմ՝ քանդված), արևելյան խորանի երկու կողմերում երկուական պատուհաններով ավանդատներ՝ իրենց վերին թաքստոցներով: Թեև գմբեթը բացակայում է, տաճարն իր վեհությամբ գերիշխում է շրջակա ընդարձակ համայնապատկերի վրա: Ս. Գրիգոր եկեղեցին իր չափերով վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների շարքում ամենամեծն է: Կառուցված է սև սրբատաշ տուֆից:  Ս. Գրիգոր եկեղեցին իր երկարամյա պատմության ընթացքում բազմիցս նորոգվելով՝ անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը: Առաջին անգամ նորոգվել է Խաչատուր վարդապետի կողմից XV դ.: Հետագայում՝ 1946 թ., 1958-1959 թթ. և 1964 թ., վերանորոգվել են եկեղեցու առանձին հատվածներ և բարեկարգվել է եկեղեցու շրջակա տարածքը: 1947-1952 թթ. պեղումների ժամանակ Արուճի տաճարի կողքը բացվել են իշխան Գրիգոր Մամիկոնյանի VII դ. պալատական կառույցի և բազիլիկ շինության ավերակները:

 

Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 19:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Included

Տրանսպորտ
հյուրասիրություն՝ թեյ սուրճ, քաղցրավենիք, ջուր

Ուղղությունը

Ներքին

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 65 ლ

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
65 ლ
0 Review