Ջիպ տուր / Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցական համալիր և Գութանասար

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Ջիպ տուրեր

Group Size

20 persons

Location

Կոտայքի մարզ

Overview

Ծրագիր՝

 

  • Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցական համալիր
  • Գութանասար 
  • Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

 

Տուրի առաջին կանգառը Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրն է, որը գտնվում է Ակունք գյուղում: Այն բաղկացած է Ս. Պողոս, Ս. Պետրոս եկեղեցիներից, մատուռից և գերեզմանատնից: Ս. Պողոս եկեղեցին կառուցվել է XII-XIII դդ. և իրենից ներկայացնում  է քառակուսի հատակագծով կառույց: Թաղը և երկթեք ծածկը փլվել են: Հյուսիսային պատին կա շինարարական բովանդակությամբ անթվակիր արձանագրություն, ըստ որի՝ եկեղեցին և գավիթը կառուցվել են Ասլանի և վերջինիս եղբայր Վիրապշահի կողմից: Եկեղեցին նորոգվել է հավատացյալների ջանքերով, ինչի արդյունքում կառույցը կորցրել է իր նախկին տեսքը:

XIII դ.-ում կառուցված Ս. Պետրոս եկեղեցին գտնվում է  թեք սարալանջին և իրենից ներկայացնում է թաղածածկ, երկթեք տանիքով միանավ սրահ: Կառուցված է սև և նարնջագույն սրբատաշ տուֆից: Եկեղեցիների հյուսիսային կողմում, ժայռերի մեջ գտնվում է մի քարայր, որտեղ 1980-ական թթ. հնագետ Հրաչյա Ղազարյանը հայտնաբերել է քարեդարյան գործիքներ:

Տուրի հաջորդ կանգառը  Գութանասարն է: Գութանասարը ՀՀ Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնահամակարգում գտնվող հանգած հրաբխային լեռնագագաթ է։ Ընկած է Ֆանտան գյուղից 3 կմ հարավ։ Բարձրությունը 2299.6 մ է։ Սարը պարունակում է պեռլիտի և պեմզայի պաշարներ և ունի հրաբխային ծագում։ Լանջերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ, գագաթային մասը՝ մարգագետիններով։ 

Տուրի վերջին կանգառը Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին է:

 

 

Մեկնում՝ 11:00

Վերադարձ՝ 18:00

 

Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

 

Included

տրանսպորտ (ամենագնաց՝ 4 տեղ),
հյուրասիրություն՝ ջուր, սուրճ, ջուր, քաղցրավենիք

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Tour Location

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from $26,79

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
$26,79
0 Review