Հին Դիլիջան, Իջևանի դենդրոպարկ, Մորո Ձորո / Ծռվիզ / վանք, Մակարավանք

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Դասական տուրեր

Group Size

20 persons

Location

Տավուշի մարզ

Overview

Ծրագիր՝

300 կմ

 

  • Հին Դիլիջան/ Պատմական Շարամբեյան փողոց, 
  • «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձան
  • Իջևանի դենդրոպարկ
  • Մակարավանք
  • Ծռվիզ / Մորո Ձորո

 

            

Տուրը կսկենք Հին Դիլիջանից: Առաջին կանգառը կլինի Դիլիջանի յուրօրինակ պատմական Շարամբեյան փողոցում, որտեղ գտնվում է Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիրը, այստեղ մենք կզգանք 19-րդ դարի հին Դիլիջանի շունչը: Տարածքում գործում է սրճարան, ռեստորան, հացատուն և այլ հետաքրքիր վայրեր, որոնք ներկայացնում են 19-րդ դարին հատուկ կենսակերպը: Տարածքում ստեղծագործում և իրենց աշխատանքներ են ցուցադրում տարբեր վարպետներ՝ կավագործ, փայտագործ։ Այդ պատճառով փողոցը հաճախ կոչում են նաև  «վարպետների փողոց»։ Քաղաքում կտեսնենք նաև «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը, որտեղ մարմնավորված են սիրված ֆիլմի 3 գլխավոր հերոսները՝ Ֆրունզիկ Մկրտչյանը (Ռուբիկ Խաչիկյան), Եվգենի Լեոնովը (Իվան Վոլոխով) և Վախթանգ Կիկաբիձեն (Վալիկո Միզանդարի)։

Դիլիջանից հետո կուղևորվենք դեպի Իջևան, կտեսնենք Իջևանի դենդրոպարկը, որը հիմնադրվել է 1962 թ-ին Լյուդվիգ Սայադյանի կողմից։ Դենդրոպարկում է գտնվում աշխարհում միակ արջատխլենու արահետը, կան հսկա սեյբաներ, վայրի լիմոնենիներ, վայրի խնձորենի և այլն։ 

          Այնուհետև կուղևորվենք դեպի Մակարավանք: X-XIII դդ. դարերի հայկական այս վանական համալիրը գտնվում է Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին: Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, գավիթից և 2-րդ հնագույն եկեղեցուց: Գլխավոր եկեղեցին կառուցվել է 1205 թ-ին։ 

Տուրը կավարտենք Մորո Ձորոյի վանքով/ Ծռվիզով: Միջնադարյան հայկական ճարտարապետական այս հուշարձանը գտնվում է Լուսահովիտ (նախկին Ծռվիզ) գյուղից հարավ-արևմուտք: Մորո Ձորոյի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է V դ.: Քառախորան, կենտրոնագմբեթ կառույց է:  1197 և 1213 թթ. իշխաններ Իվանե և Զաքարե Զաքարյանները նորոգել են վանքը, վերականգնել Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը և ծածկը: Եկեղեցու շուրջը տարածված են խաչարձաններ ու գերեզմանաքարեր:

 

Մեկնում՝ 09:00

 

Վերադարձ՝ 21:30

 

Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Included

Տրանսպորտ (սպրինտեր` 19 տեղ կամ մինիվեն՝ 8 տեղ),
Գիդի ծառայություն

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Tour Location

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 7.000 ֏

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
7.000 ֏
0 Review