Ջիպ տուր / Գոշի լիճ. Սևանավանք, Հին Դիլիջան, Գոշավանք, Գոշի լիճ

Գոշի լիճ, Армения

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Ջիպ տուրեր

Group Size

20 persons

Location

Տավուշի մարզ

Overview

Ծրագիր՝

 

  • Սեւանավանք
  • Հին Դիլիջան/ Պատմական Շարամբեյան փողոց
  • «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձան
  • Գոշավանք վանական համալիր
  • Գոշի լիճ

 

           Այս անգամ ուղևորվում ենք բացառիկ ջիպ տուրի դեպի գեղատեսիլ Գոշի լիճ

Տուրը կսկսենք Սեւանավանքից, որը գտնվում է Սևանա լճի թերակղզում: Համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է Սևանի կղզում 305 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Սևանավանքը հայտնի է նաև «Մարիամաշեն» անունով, այսինքն՝ «Մարիամի կողմից կառուցված»։ Եկեղեցիներից մեկի վրա հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սևանավանքը հիմնադրվել է արքայադուստր Մարիամի կողմից՝ 874 թվականին:

          Տուրի հաջորդ կանգառը Դիլիջան քաղաքն է, որտեղ կտեսնենք յուրօրինակ պատմական Շարամբեյան փողոցը: Այստեղ մենք լիովին կզգանք 19-րդ դարի հին Դիլիջանի շունչը: Տարածքում գործում է սրճարան, ռեստորան, հացատուն և այլ հետաքրքիր վայրեր, որոնք ներկայացնում են 19-րդ դարին հատուկ կենսակերպը: Տարածքում ստեղծագործում և իրենց աշխատանքներ են ցուցադրում տարբեր վարպետներ՝ կավագործ, փայտագործ։ Այդ պատճառով փողոցը հաճախ կոչում են նաև  «վարպետների փողոց»։ Քաղաքում կտեսնենք նաև «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը, որտեղ մարմնավորված են սիրված ֆիլմի 3 գլխավոր հերոսները՝ Ֆրունզիկ Մկրտչյանը (Ռուբիկ Խաչիկյան), Եվգենի Լեոնովը (Իվան Վոլոխով) և Վախթանգ Կիկաբիձեն (Վալիկո Միզանդարի)։

Ճանապարհը կշարունակենք դեպի Գոշավանք, որը հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից՝ Հին Գետիկի վանքի տեղում, որը հիմնահատակ ավերվել էր 1186 թ.  երկրաշարժից: Համալիրի կազմավորումն սկսվել է XII դ. վերջին և ամբողջացել շուրջ հարյուր տարվա ընթացքում, այդ պատճառով էլ իր կազմի մեջ մտնող հուշարձանների ճարտարապետությամբ ավելի միասնական է:

Գոշ գյուղից դժվարանցանելի ճանապարհով կշարժվենք դեպի Հայաստանի ամենագեղատեսիլ լճերից մեկը՝ Գոշի լիճը, որը գրավիչ է տարվա բոլոր եղանակներին: 

 

 

 

 

Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝ 20:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Included

տրանսպորտ (ջիպ ամենագնացներ՝ 4 տեղ)
սուրճ, թեյ, քաղցրավենիք

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Tour Location

Գոշի լիճ, Армения

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 13.000 ֏

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
13.000 ֏
0 Review