Ջիպ տուրեր
10 persons
Տուրի առաջին կանգառը Դիլիջան քաղաքն է, որտեղ կտեսնենք յուրօրինակ պատմական Շարամբեյան փողոցը: Այստեղ մենք լիովին կզգանք 19-րդ դարի հին Դիլիջանի շունչը: Տարածքում գործում է սրճարան, ռեստորան, հացատուն և այլ հետաքրքիր վայրեր, որոնք ներկայացնում են 19-րդ դարին հատուկ կենսակերպը: Տարածքում ստեղծագործում և իրենց աշխատանքներ են ցուցադրում տարբեր վարպետներ՝ կավագործ, փայտագործ։ Այդ պատճառով փողոցը հաճախ կոչում են նաև «վարպետների փողոց»։ Քաղաքում կտեսնենք նաև «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը, որտեղ մարմնավորված են սիրված ֆիլմի 3 գլխավոր հերոսները՝ Ֆրունզիկ Մկրտչյանը (Ռուբիկ Խաչիկյան), Եվգենի Լեոնովը (Իվան Վոլոխով) և Վախթանգ Կիկաբիձեն (Վալիկո Միզանդարի)։
Արտաճանապարհով ամենագնացներով կշարունակենք մեր ուղևորությունը դեպի Շաղոտ ջրվեժ: Ջրվեժը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում, Թեղուտ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, Իջևանի լեռների ժայռոտ պատերի խորշերում, «Դիլիջան» ազգային պարկում: Ջրվեժի բարձրությունը 46 մետր է։ Շաղոտ ջրվեժը անվանում են նաև Արծվի թևեր, քանի որ կողքի ժայռերը նման են արծվի թևերի։
Այնուհետև կուղեվորվենք դեպի Դիմաց լեռը: Դիմաց լեռը գտնվում է Տավուշի մարզում, Իջևանի լեռների հարավարևմտյան մասում, Թեղուտ գյուղից 5 կմ հյուսիս: Ծովի մակարդակից մոտ 2378 մետր բարձրություն ունեցող այս հրաշագեղ լեռը, վեր խոյանալով անտառների և հովիտների վրա, տեսանելի է Դիլիջան քաղաքի ցանկացած կետից:
Ալպիական մարգագետիններով ծածկված Դիմացն, իր բարձրությամբ զիջելով Սառցապատ լեռանը, այնուամենայնիվ վերջինից գեղեցիկ է։ Դիմաց լեռան գագաթից շլացուցիչ տեսարան է բացվում: Այս լեռը առանց վարանելու կարելի է անվանել զբոսաշրջային դրախտ և լուսանկարվելու համար ամենահիանալի վայր:
Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝ 21:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ