Անհատական / Ծաղկաձորի, Հանքավանի Տաք ջրեր

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Անհատական տուրեր

Group Size

20 persons

Location

Կոտայքի մարզ

Overview

Ծրագիր՝ 
180 կմ 

  • Օրբելի եղբայրների տուն-թանգարան
  • Ծաղկաձորի Կեչառիսի վանական համալիր
  • Ծաղկաձորի ճոպանուղի
  • Հանքավանի ջրամբար
  • Հանքավանի Սուրբ Գևորգ հունական եկեղեցի
  • Հանքավանի տաք ջրեր

    Այս յուրահատուկ տուրը կսկենք Ծաղկաձորի սառը լեռներից և կավարտենք Հանքավանի տաք ջրերով: 

    Առաջին կանգառը կլինի Ծաղկաձորում, որտեղ կայցելենք Օրբելի եղբայրների տուն-թանգարանը, կունենանք ազատ ժամանակ, ցանկացողները կարող են նստել ճոպանուղի:

    Ծաղկաձորում կայցելենք նաև Կեչառիսի վանական համալիրը, որն ընդգրկում է չորս եկեղեցի, գավիթ, մատուռներ և շուրջ երեք տասնյակ խաչքարեր: Համալիրը ձևավորվել ու ամբողջացել է Պահլավունի և Պռոշյան (Խաղբակյան) իշխանների ջանքերով XI-XIII դ։

    Այնուհետև կշարժվենք դեպի Հանքավան, ճանապարհին կտեսնենք Հանքավանի գեղատեսիլ ջրամբարը:

               Հանքավանում կտեսնենք մի յուրահատուկ հունական գյուղ և եկեղեցի, որը կարելի է համարել Հանքավանի խորհրդանիշերից մեկը: Դեռևս 1989 թվականին Հանքավան գյուղում ապրում էին 250 հույն։ Այսօր գյուղում մնացել է ընդամենը երեք հունական ընտանիք։  Հանքավանի 19-20-րդ դարերի գերեզմանոցը այն բանի վառ վկայությունն է, թե որքան մեծաթիվ են եղել հույներն այս գյուղում։ Հանքավանի հունական հետքի ամենացայտուն վկայությունը Այոս Գեորգիոս՝ Սուրբ Գևորգ եկեղեցին է, որը կառուցվել է 1850-1890-ական թվականներին։ 

    Հանքավանում կհանգստանանք և կճաշենք տաղավարում: 

    Տուրի վերջին կետը՝ Հանքավանի տաք ջրերն են, ցանկացողները կարող են լողանալ կամ զբոսնել անտառում:

    Հանքավանի այցեքարտերն են լեռնային առողջարար կլիման ու «Հանքավան» հանքային ջուրը։ Հանքային ջրերի աղբյուրները դուրս են գալիս Մարմարիկ գետի կիրճերից: Հանքավանի բուժիչ ջրերը Եսենտուկիի հանրաճանաչ հանքային ջրերի նմանակն են: Նշենք, որ Հանքավանի հանքային ջուրը պարունակում է միացությունների մի ամբողջ փունջ՝ քլորիդ-նատրիում-կալցիում-մագնեզիում, և ահա այս բացառիկ բաղադրության շնորհիվ նպաստում է մարդու օրգանիզմի վերականգնողական գործընթացների ակտիվացմանը: Հանքավանի բուժիչ ջրերը, ցեխային վաննաները ցուցված են հատկապես ստամոքսաղիքային հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքում։

     

    Մեկնում՝ 09:00
    Վերադարձ՝ 20:30
    Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ


    1 անձը - 55․000 դրամ,
    2-3 անձ - 35․000 դրամ,
    4-10 անձ - 25․000 դրամ,
    11-20 անձ - 18․000 դրամ,
    21-30 անձ - 11․000 դրամ

Included/Excluded

Տրանսպորտ
Գիդի ծառայություն
տաղավար Հանքավանում
Հանքավանի տաք ջրեր/լողավազան/1 ժամ
սնունդ՝ ջուր, հյութ, բանջարեղեն, տապակած հավ և կարտոֆիլ, պանիր, հաց, լավաշ
Ճոպանուղու վճարը / 3000 դրամ

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Tour Location

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from ﷼ 387.032,09

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
﷼ 387.032,09
0 Review