Պարզ Լիման լիճը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Սարատովկա համայնքում: Լճում ծաղկում է սպիտակ ջրաշուշանը (Nymphaea alba L), որը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և կարգավորվում է նաև ՀՀ օրենսդրությամբ։ Ջրաշուշանները ծաղկում են միայն շատ կարճ ժամանակահատվածում՝ հուլիս-օգոստոս ամիսներին և միայն Լոռիում:
Լիման լիճն ունի հրաբխային ծագում, հետևաբար դարերի ընթացքում ընդերքում կրել է որոշակի փոփոխություններ։ Լճում գտնվող քարերը ամուր հիմքի վրա չեն, հետևաբար, դրանց վրա կանգնելը վտանգավոր է։