Անհատական տուրեր
20 persons
Տուրը սկսում ենք Չարենցի կամարից, որտեղ մի պահ կանգ կառնենք, որ տեսնենք Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը: Կամարը նվիրված է հանճարեղ հայ բանաստեղծ Եղիշե Չարենցին, ով սիրում էր զբոսնել այս վայրում, հիանալ Արարատ լեռան գեղեցկությամբ և աշխատել: Կամարը կառուցվել է 1957 թ-ին, հեղինակը հայտնի ճարտարապետ Րաֆայել Իսրաելյանն է: Կամարի վրա փորագրված են Եղիշե Չարենցի հետևյալ խոսքերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունիցհետևյալ տողերը`
Աշխարհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Որպես անհաս փառքի ճամփա, ես իմ
Մասիս սարն եմ սիրում:
Կամարը գրեթե բոլոր զբոսաշրջիկների սիրված կանգառներից մեկն է.
Այնուհետև կուղևորվենք դեպի «Քարերի սիմֆոնիա» հայտնի բնական հուշարձանը, որը գտնվում է Գառնու տաճարի մոտակայքում, Ազատ գետի կիրճում։ Այն ընդգրկված է Հայաստանի բնական հուշարձանների ցանկում և համարվում է Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկը: Գառնու ձորը հայտնի է իր հիասքանչ ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ: «Քարերի սիմֆոնիան» իրենից ներկայացնում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներ (մոտ 50 մ բարձրության), որոնք իրենց համաչափության շնորհիվ ձեռակերտ են թվում: Բնության այս հրաշալիքը հեռվից հիշեցնում է բազալտե երգեհոն:
Հաջորդ կանգառը Գառնու տաճարն է: Տաճարը կառուցվել է I դ-ի 2-րդ կեսերին (մ.թ. 77թ.) և նվիրվել է արևի աստված Արեգ-Միհրին: Տաճարի 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը: Քրիստոնեություն ընդունեկուց հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»: 1679 թ. ուժեղ երկրաշարժի հետևանքով Գառնու տաճարը ավերվեց և վերականգնվեց միայն խորհրդային տարիներին: Վերականգնման աշխատանքները սկսվեցին 1969 թ. և ավարտվեցին 1975 թ.՝ տաճարի կառուցվելուց ուղիղ 19 դար և ավերվելուց շուրջ երեք դար հետո:
Տուրի վերջին կանգառը Ձորաղբյուրն է, որտեղ ձիավարության սիրահարները կարող են արհեստավարժ ձիավարների օգնությամբ 15-60 րոպե շրջել Ձորաղբյուրի անտառներում կամ ձիարշավարանի տարածքում: Ձիավարությունը նախատեսված է ինչպես սկսնակների, անյպես էլ վարժ վարողների համար:
Մեկնում՝ 11:00
Վերադարձ՝ 19:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ
1 անձը - 48․000 դրամ,
2-3 անձ - 30․000 դրամ,
4-10 անձ - 25․000 դրամ,
11-20 անձ - 20․000 դրամ,
21-30 անձ - 12․000 դրամ