Ջիպ տուրեր
20 մարդ
Լոռու մարզ
Տուրի առաջին կանգառն է Ապարանի՝ իր բացառիկ գեղեցկությամբ հայտնի ջրամբարը, որը գրավիչ է տարվա բոլոր եղանակներին:
Ապարանում կտեսնենք Սուրբ Խաչ եկեղեցին։ Համարվում է, որ այն կառուցվել է 4-րդ դարի վերջերին։ Եկեղեցին վերանորոգվել է 1877 թ.: Գրականության մեջ հայտնի է որպես «Քասախի բազիլիկա»:
Մեր հաջորդ կանգառն է Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռը, որը գտնվում է Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի Ճգնավոր լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռը կառուցվել է 1958թ-ին այն տեղում, որտեղ ամփոփված է Սուրբ Հովհաննեսի աճյունը: 2157 մետր բարձրության վրա գտնվող մատուռի մասին լեգենդների ու պատմությունների թիվը օր օրի աճում է: Սրբի հրաշագործ ուժի, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին պատմությունները բազմաթիվ են: Մարդկանց հոսքը մատուռ չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից: Տեղացիները վստահեցնում են՝ եթե անկեղծ հավատով ես գալիս, ապա երազանքներդ ու ցանկություններդ անպայման կիրականացվեն: Լեռան բարձունքում՝ խաչքարերի պուրակի մեջ անսասան կանգնած է սպիտակ սրբատեղին: Մատուռի մոտակայքում կա 200-ից ավելի խաչքար, դրանցից յուրաքանչյուրը ունի իր պատմությունը: Ասում են՝ սրբատեղին այցելած այն ուխտավորները, որոնց իղձերն ի կատար են ածվել, 2005թ.-ից սկսած կանգնեցրել են այստեղ յուրաքանչյուրը մի խաչքար:
Տուրի ընթացքում սպասվում է հյուրասիրություն՝ թեյ, սուրճ, քանցրավենիք:
Սովորաբար ուխտագնացության ժամանակ դեպի մատուռ գնում են ոտքով՝ իրականացնելով 6 կմ երկարությամբ բարդ քայլարշավ սարի վրայով: Մենք առաջարկում ենք բարձրանալ ամենագնացներով մինչև մատուռ, քանի որ քայլարշավը բավականին բարդ է և շատերի համար անհնարին:
մեկնում՝ 10։00
վերադարձ՝ 19։00