Երկօրյա տուրեր
20 մարդ
Լոռու մարզ
Լոռու գեղեցիկ բնության և հրաշալիքների մասին շատ ենք լսել, այժմ գնում ենք բացահայտելու նրանցից մի քանիսը, ինչը կհամատեղենք Դեբետ գետում անցկացվող ռաֆթինգի հետ՝ անկրկնելի զգացմունքերի և էքստրիմի սիրահարների համար:
Առաջին կարճ կանգառը կլինի Ապարանի Գնթունիկում, որտեղ կարող ենք գնումներ կատարել կամ սնվել:
Տուրի ընթացքում առաջին օրը կծանոթանանք Հաղպատի և Սանահինի վանական համալիրների պատմությանը, կայցելենք Մենձ էր քարայրը, Ախթալան և Արամյանցի դղյակը: Կգիշերենք Օձունի հյուրանոցում:
Երկրորդ օրը կայցելենք Արդվիի Սուրբ Հովհաննես վանքը, Օձունի վանական համալիրը և ի վերջո Դեբետ գետում կզբաղվենք ռաֆթինգով: Ցանկացողները կարող են սարերում ձիավարել կամ ուղղակի զբոսնել:
Օր 1
Օր 2
Մեկնում՝ 24.09 08:00
Վերադարձ՝ 25.09 22:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ