contact@armtrailstour.am
usd
401.31
rub
4.03
gel
145.09
irr
0.96
eur
424.71
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Անհատական / Բացառիկ տուր դեպի «Արփի լիճ» ազգային պարկ, Դաշտադեմ, Մարմաշեն + Խորոված լճի ափին

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Անհատական տուրեր

Խմբի չափը

20 մարդ

Նշեք վայրը

Շիրակի մարզ

Հարկավոր է իմանալ

 

  • Դաշտադեմի ամրոց
  • Մարմաշենի վանական համալիր
  • ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ
  • ՀԵՂՆԱՐ ԱՂԲՅՈՒՐ
  • «Արփի լիճ» ազգային պարկ       

         Շարունակում ենք բացահայտել Հայաստանի լճերը: Այս անգամ կբացահայտենք յուրահատուկ գեղեցկություն ունեցող Արփի լիճը: Ճանապարհին կայցելենք նաև Դաշտադեմի ամրոցը և Մարմաշենի վանքը:                                                                                            
          Տուրի առաջին կանգառը կլինի Դաշտադեմի ամրոցը: Ամրոց-համալիրը ներառում է միջնաբերդ-դղյակը, դղյակը բոլորող աշտարակավոր պարսպապատը, ամրոցապարիսպը, եկեղեցին, գաղտնուղին, ջրավազանները և այլ կառույցներ:
    Այնուհետև կուղևորվենք դեպի Մարմաշենի վանական համալիր, որը հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է, եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական նշանավոր կենտրոն: Իր ճարտարապետական հորինվածքով նմանվում է Անիի Մայր տաճարին: Մարմաշենը X դ. վերջի հայ միջնադարյան ճարտարապետության վառ օրինակն է:
    Կայցելենք նաև Վահրամաբերդը, «Հեղնար աղբյուր» հուշակոթողը և Ախուրյան գետը: 
    Ճանապարհը կշարունակենք դեպի «Արփի լիճ» ազգային պարկ, որը բաղկացած է արևմտյան, արևելյան, Արդենիսի, Ալվարի և Ախուրյանի կիրճ տեղամասերից:
    «Արփի լիճ» ազգային պարկը գտնվում է Շիրակի մարզի հյուսիսում՝ Թուրքիայի և Վրաստանի հետ սահմաններից ոչ հեռու: Պարկը գտնվում է ծովի մակարդակից 1500-3100 մ բարձրության վրա և զբաղեցնում է 21179 հա տարածք։ Ազգային պարկը հայտնի է անդրկովկասյան իր եզակի էկոհամակարգով: 
    «Արփի լիճ» ազգային պարկի լանդշաֆտը ներառում է ենթալպյան մարգագետիններ, լեռնաշղթաներ, լճեր և ճահիճներ։ Այս գոտին դրախտտվայր է հարյուրավոր տեսակների ձմեռող և չվող թռչունների համար, այդ թռչուններից մի քանիսը գրանցված են միջազգային Կարմիր գրքում։ Ըստ գիտնականների՝ այս տարածքում ապրում է ավելի քան 190 տեսակի թռչուն, որոնցից 120-ն այստեղ  բազմանում է։
    Արփի լիճը հայկական որորների ամենամեծ գաղութի բնակավայրն է և Հայաստանում դալմատյան հավալուսնի միակ բազմացման վայրը։ Այգում կարելի է հանդիպել այլ վտանգված տեսակների, օրինակ՝ մարգահավի, սև արագիլի և սովորական կռունկի:
    «Արփի» ազգային պարկում հայտնաբերվել են թիթեռների 89 տեսակ և անոթավոր բույսերի շուրջ 700 տեսակ, այդ թվում՝ Կովկասի և Հայաստանի մի շարք էնդեմիկներ։ Բայց ամենազարմանալին այն է, որ պարկը Դարևսկու իժի՝ աշխարհում միակ բնակավայրն է:

    Լճի ափին կպատրաստենք ձկան և խոզի խորոված, կճաշենք և կհանգստանանք:  Կարելի է նաև զբոսնել անտառում և զբաղվել ձկնորսությամբ:

    Մեկնում՝      08:00
    Վերադարձ՝  22:00
    Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ


    1 անձը - 60․000 դրամ,
    2-3 անձ - 40․000 դրամ,
    4-10 անձ - 30․000 դրամ,
    11-20 անձ - 20․000 դրամ,
    21-30 անձ - 17․000 դրամ

Ներառված

Բարձրակարգ տրանսպորտ
Գիդի ծառայություն
Խորոված փարթի՝ ձկան և խոզի խորովածի փաթեթ, գինի, հյութ, բանջարեղեն
Տաղավար
թեյ, սուրճ, քաղցրավենիք

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Տուրի անցկացման վայրը

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 17.000 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
17.000 ֏
0 Արձագանքներ