contact@armtrailstour.am
usd
401.31
rub
4.03
gel
145.09
irr
0.96
eur
424.71
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Երերույքի տաճար

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Դասական տուրեր

Խմբի չափը

20 մարդ

Նշեք վայրը

Շիրակի մարզ

Հարկավոր է իմանալ

  • Գուսանագյուղ
  • Դիտամրոց, եկեղեցի
  • Ախուրյանի ջրամբար
  • Ջրափիի «Սուրբ Աստվածածին» եկեղեցի
  • Ջրափիի իջևանատուն
  • Հայկաձոր (այստեղից սահմանային փշալարերի հետևից հեռադիտակով կտեսնենք Անին)
  • Հայկաձորի Կարմիր վանք՝ սահմանային փշալարերի հետևից
  • Երերույքի տաճար



    Առաջին կանգառ՝ Գուսանագյուղ: Այն հիմնադրվել է 1830-ական թ. Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից: Գուսանագյուղի սահմաններում պահպանվել են նախնադարյան, նախաքրիստոնեական և քրիստոնեական շրջաններին պատկանող հուշարձաններ: Հնագիտական ուսումնասիրություններն ապացուցել են, որ գյուղը հին ժամանակներում եղել է մեծ ավան: Գուսանագյուղը եղել է նաև հայտնի իշխանանիստ վայր, որի ապացույցն է գյուղում պահպանված X-XII դդ. ամրոց-դղյակը/Դիտամրոցը/, որին գյուղացիները անվանում են «Ղուլա»: Այստեղ կտեսնենք նաև XI դ. կանգուն եկեղեցին:

    Այնուհետև Ախուրյանի ջրամբարի երկայնքով կշարունակենք ճանապարհը դեպի Ջրափի: Հայ-թուրքական ներկայիս սահմանի մի մասն անցնում է ոչ թե ցամաքով, այլ ջրով՝ Ախուրյանի ջրամբարով, որի կառուցման համար 1975-1982 թ. ընկած ժամանակահատվածում այլ վայրեր է տեղափոխվել մի քանի գյուղ, այդ թվում՝ Շիրակավանը։ Փաստորեն հայ-թուրքական սահմանն անցնում է հենց ջրամբարի միջով (սահմանը կտեսնենք փշալարերի հետևից):

    Ջրափիում կտեսնենք իջևանատունը և եկեղեցին: Ներքին Ջրափի գյուղում պահպանվել է քարավանատան ավերակ շենքը։ Քարավանատունը 10-11 դդ. կառույց է և պատկանում է միադահլիճ-եռանավ կամարակապ տիպին։

    Հաջորդ կանգառը սահմանամերձ Հայկաձոր գյուղն է, որտեղից հեռավոր մի կետում նշմարվում է Անին (այն, ավաղ, կտեսնենք փշալարերի հետևից՝ հեռադիտակով): Այստեղից կտեսնենք նաև Հայկաձորի Կարմիր վանքը (նույնպես սահմանային փշալարերի հետևից):

    Տուրի վերջին կանգառն է Երերույքի տաճարը, որը գտնվում է Անիպեմզա գյուղի արևելյան եզրին, Երերույքի արհեստական ջրամբարի (IV-V դդ.) պատնեշի հյուսիսարևմտյան կողմում: Հուշարձանը հայկական դասական ճարտարապետության և վաղ շրջանի քրիստոնեական արվեստի նվաճումներից է: Տաճարը (V-VI դդ.). արտաքին կամարակապ սրահներով եռանավ բազիլիկ է: Կառուցվել է Անիի բաց նարնջագույն տուֆից:

Մեկնում՝ 10:00

Վերադարձ՝ 21:00

Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Ներառված

Տրանսպորտ (Mersedes Sprinter` 19 տեղ կամ Minivan` 8 տեղ)
Գիդի ծառայություն

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Տուրի անցկացման վայրը

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 6.000 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
6.000 ֏
0 Արձագանքներ