Շիրակի մարզ
10 Ժամ
Յոգա տուրեր
20 մարդ
Շիրակի մարզ
Շարունակում ենք զբաղվել յոգայով՝ բնության գրկում:
Տուրի առաջին կետը կլինի առավոտյան յոգան:
Այնուհետև կուղևորվենք դեպի Թալինի Կաթողիկե եկեղեցին/ Թալինի մեծ տաճարը/, որը համարվում է վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններից մեկը: Համալիրը բաղկացած է Կաթողիկե և բազիլիկ եկեղեցիներից, պալատական կառույցից և գերեզմանոցից: Կառուցումը վերագրվում է Կամսարական իշխաններին: Տաճարի մասին պատմական, վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել: Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների վերլուծության՝ Կաթողիկեն թվագրվում է VII դ.:
Հաջորդ կանգառը կլինի յուրահատուկ Սառնաղբյուր գյուղը, որը հայտնի է իր եկեղեցիներով և սուրբ ջրերով: Այստեղ կտեսնենք միջնադարյան Հոգեվանք համալիրը (Կարմիր վանք կամ Ձորագյուղի վանք): Հոգեվանքի Ս. Կարապետ եկեղեցին կառուցվել է 1205 թ.: Սբ. Թադեոս Առաքյալ եկեղեցին կառուցվել է 1883 թ-ին: Գյուղամիջի մյուս եկեղեցին` Սբ. Հակոբը, ամենահինն է, կառույցն ու պահպանված որմնասյան խարսխի գծավոր զարդաքանդակները բնորոշ են V-VI դարերին:
Կանգ կառնենք «Զաղա» սուրբ ջրի քարայրի մոտ: Այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանզի եղել է Գրիգոր Լուսավորչր ուխտատեղին, այստեղ հատկապես նշանավոր է ջուր բխող մեծ քարայրը, որը մինչ օրս ծառայում է որպես ուխտատեղի: Քարայրի ներքին պատերի վրա պահպանվել են արձանագրություններ: Ժամանակի ընթացքում քարայրն ընդարձակվել է, իսկ ժայռերին քանդակվել են խաչեր:
Ճանապարհին կտեսնենք Սառնաղբյուրի գեղեցիկ ջրամբարը:
Հաջորդ կանգառը կլինի Լմբատավանքը, որը գտնվում է Արթիկ քաղաքից 1,5-2 կմ հարավ-արևմուտք, բարձունքի լանջին: VI-VII դդ. խաչաձև գմբեթավոր կառույց է:
Տուրի վերջին կանգառը կլինի Հառիճավանքի վանքային համալիրը (XIII դ), որը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սբ. Գրիգոր և Սուրբ Աստվածածին մատուռներից, զանգակատնից, տնտեսական կառույցից և դպրոցի շենքից:
Հետդարձի ճանապարհին կվայելենք նաև Վարդաքարի ջրամբարի գեղեցկությունը: