Խաշ+ Կավագործություն + Մուղնի, Օհանավանք, Սաղմոսավանք, Տեղեր վանք

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Դասական տուրեր

Group Size

20 persons

Location

Արագածոտնի մարզ

Overview

  • Խաշ 
  • Կավագործության վարպետաց դաս
  • Տեղեր վանք
  • Սաղմոսավանք վանական համալիր 
  • Օհանավանք
  • Մուղնիի Ս.Գևորգ վանք

 

Այս անգամ առաջարկում ենք ճանաչողական տուր, որը կհամատեղենք կավագործության վարպետաց դասի և համեղ խաշի հետ:

Օրը կսկսենք համեղ խաշից, որից հետո ցանկացողները կարող են մասնակցել կավագործության վարպետաց դասին:

 Ճանաչոցական էքսկուրսիան կսկսենք Տեղեր վանքից, որը գտնվում է անդնդախոր կիրճի աջափնյա եզրին: Ըստ գավթի արևմտյան մուտքի բարավորին պահպանված շինարարական արձանագրության` վանքը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը` Մամախաթունը, 1213-1232 թթ.: Վանքի ճարտարապետն է Աղբայրիկ վարդպետը: Հուշարձանը կառուցվել է մոխրագույն բազալտ քարով: Միջնադարյան Հայաստանի նշանավոր եկեղեցական կառույցներից է: Բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց և գավթից:

Այնուհետև կուղղվենք դեպի Սաղմոսավանք: Հայկական այս առաքելական վանական համալիրը  գտնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում։ Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանք բառը առաջացել է սաղմոն բառից:  Սաղմոսը հոգևոր երգն է։ Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել։ Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի: Վանքից դեպի կիրճ գեղեցիկ տեսարան է բացվում:  

Տուրի հաջորդ կանգառը Հովհաննավանքն է / կամ Օհանավանքը/, որը գտնվում է Օհանավան գյուղում, Քասաղ գետի կիրճի աջ եզրին, բարձր ու գեղատեսիլ վայրում։ Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին։ Կառուցվել է 4-13-րդ դարերում։ Ավանդությունը, սակայն, դրա հիմնադրումը վերագրում է Գրիգոր Լուսավորչին (3-4-րդ դարեր)։ Սկզբում ոմն վանահոր՝ Սյուղի անունով կոչվել է Սյուղի կամ Սովի վանք, իսկ ժողովուրդը կոչել է Հաննավանք։ Առաքել Դավրիժեցու (17-րդ դար) վկայությամբ՝ Հովհաննավանք է կոչվել վանքի առաջնորդ Հովհաննի անունով, որին Ղազար Փարպեցին իր փոխարեն կարգել էր վանքի առաջնորդ։ Վանքի հնագույն կառույցը 5-րդ դարի գործ է, այն միանավ բազիլիկ է, որի փայտե ծածկ 6-րդ դարում փոխարինվել է քարե թաղածածկ տանիքով:

Տուրը կավարտենք Մուղնիի Ս.Գևորգ վանքի այցելությամբ: Ըստ XVII դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի՝ Ս.Գևորգ վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը: Հավանաբար դա տեղի է ունեցել XIII դ. 1-ին կեսին, որովհետև արդեն 1278-ին Մուղնիի Ս. Գևորգ վանքում ձեռագիր է ընդօրինակվել: XIII-XV դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի: Վանքը ծաղկում է ապրել XVII դարում, երբ համալիրը 2 անգամ հիմնովին վերականգնվել է: 1632-55-ին վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորերը` 2 զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ և խցեր: Սակայն 1664թ. Հովհաննես վարդապետը հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-69-ին կառուցել նորը:

 

Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝ մոտ 19:00
Մեկնելու վայր՝  Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Included/Excluded

Տրանսպորտ / սպրինտեր՝ մինչև 21 տեղ կամ մինիվեն՝ 8 տեղ
գիդի ծառայություն
հյուրասիրություն՝ թեյ, սուրճ, քաղցրավենիք
խաշի փաթեթ՝ խաշ, կանաչեղեն, թթու, բողկ, պանիր, լավաշ, ջրեղեն
կավագործության վարպետաց դաս՝ 2000 դրամ / ըստ ցանկության

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 9.000 ֏

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
9.000 ֏
0 Review