10 Ժամ
Յոգա տուրեր
20 մարդ
Ստեփանավանի դենդրոպարկ
Ծրագիր՝
320 կմ
Եկեք այսօր էլ առողջացումը համատեղենք տեսարժան վայրերի այցելության հետ:
Շարունակում ենք զբաղվել յոգայով՝ բնության գրկում:
Տուրը կսկսենք հեքիաթ հիշեցնող Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ ռուս ուղղափառ եկեղեցուց, որը գտնվում է Ամրակից գյուղում։ Կառուցվել է 1848 թ.-ին ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ռուս-ուղղափառների համար։ 1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով այժմյան տեսքը։
Տուրի ընթացքում հնարավորություն կունենանք տեսնել Տորմակ եկեղեցին (V-VI դդ.), որը գտնվում է Գյուլագարակ գյուղից մոտ 2 կմ հարավ, Տորմակադուռ (Որմակադուռ) ավերակ գյուղատեղիում: Վաղ միջնադարյան Հայաստանում տարածված` արտաքին սրահով միանավ եկեղեցիներից է: Տորմակ եկեղեցին կիսավեր է:
Այնուհետև կշարժվենք դեպի Ստեփանավանի դենդրոպարկ, որը հիմնադրվել է 1931 թ.-ին Է. Լեոնովիչի կողմից: Բուսաբանական այգին զբաղեցնում է 35 հա տարածք, որի 17,5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր: Առանձնանում է յուրահատուկ ծառերի իր տեսականիով՝ բերված տարբեր երկրներից: Այստեղ ցանկացողները կարող են նաև ձի վարել:
Հաջորդ կետը կլինի յոգայի պարապմունքը՝ հենց սոճիների պուրակում: Յոգան մտքի, մարմնի և հույզերի ներդաշնակեցմանը նպաստող գիտություն է, ճնշող մտքերից ազատվելու գերազանց միջոց: Կրթելով մարմինն ու հոգին՝ այն նպաստում է խորը ինքնաճանաչմանը: Նպաստելով ընդհանուր առողջացմանը, մարմնի ճկունության ձեռքբերմանը, քաշի նվազմանը, հոդերի շարժունակության վերականգնմանը, ճիշտ շնչառության ձևավորմանը՝ յոգան բնության գրկում մի առանձնահատուկ փորձ է: Այն պարգևում է ձեզ անկրկնելի պահեր: Եկեք, որ համոզվեք ինքներդ:
Տուրի վերջին կետը «Լոռի Բերդ» պատմամշակութային արգելոցն է, որտեղից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի կիրճը: Բերդը կառուցել է Անիի Բագրատունիների` Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ Դավիթ Անհողին թագավորը մոտավորապես 1005–1020թթ.:
Մեկնում՝ 08:30
Վերադարձ՝ 22:30
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ