contact@armtrailstour.am
usd
401.31
rub
4.03
gel
145.09
irr
0.96
eur
424.71
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Ստեփանավանի դենդրոպարկ, Գյուլագարակի եկեղեցի, Տորմակ եկեղեցի, Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցի, Լոռի Բերդ

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տևողությունը

10 Ժամ

Տուրի տեսակը

Դասական տուրեր

Խմբի չափը

20 մարդ

Նշեք վայրը

Ստեփանավանի դենդրոպարկ

Հարկավոր է իմանալ

Ծրագիր՝

320 կմ

 

  • Ստեփանավանի դենդրոպարկ,
  • Գյուլագարակի եկեղեցի,
  • Տորմակ եկեղեցի,
  • Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցի,
  • Լոռի Բերդ,
  • «ԼՈՌԷ» ակտիվ հանգստի գոտի

 

              Լոռու գեղեցիկ բնության և հրաշալիքների մասին շատ ենք լսել, այժմ գնում ենք բացահայտելու նրանցից մի քանիսը:

  Առաջին կարճ կանգառը կլինի Ապարանի Գնթունիկում, որտեղ կարող ենք գնումներ կատարել կամ սնվել:

Տուրը սկսում ենք Ստեփանավանի դենդրոպարկից, որը գտնվում է Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա, Երևանից՝ 155 կմ հյուսիս: Այն հիմնադրվել է 1931 թ. Էդմոն Լեոնովիչի կողմից: Այս բուսաբանական այգին զբաղեցնում է 35 հա տարածք: Այգու 17,5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր: Առանձնանում է յուրահատուկ ծառերի իր տեսականիով՝ բերված տարբեր երկրներից: Այստեղ ցանկացողները կարող են նաև ձի վարել:

Գյուլագարակում կտեսնենք Գյուլագարակի անանուն եկեղեցին, որը գտնում է գյուղի մեջ, կառուցվել է 1874 թվականին: Այստեղ կտեսնենք նաև Տորմակ եկեղեցին (V-VI դդ.), որը գտնվում է Գյուլագարակ գյուղից մոտ 2 կմ հարավ, Տորմակադուռ (Որմակադուռ) ավերակ գյուղատեղիում: Վաղ միջնադարյան Հայաստանում տարածված` արտաքին սրահով միանավ եկեղեցիներից է: Տորմակ եկեղեցին կիսավեր է:

Ծանապարհը կշարունակենք դեպի հեքիաթ հիշեցնող Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ ռուս ուղղափառ եկեղեցին, որը գտնվում է  Ամրակից գյուղում։ Կառուցվել է 1848 թ.-ին ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ռուս-ուղղափառների համար։ 1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով այժմյան տեսքը։

Այնուհետև կուղևորվենք դեպի «Լոռի Բերդ» պատմամշակութային արգելոցը, որտեղից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի կիրճը: Լոռե բերդը կառուցել է Անիի Բագրատունիների` Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ Դավիթ Անհողին թագավորը (989-1048թթ.) մոտավորապես՝ 1005–1020թթ.: 

 

Մեկնում՝ Ապրիլի 9-ին ժամը` 09:00

Վերադարձ՝ 22:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Ներառված / Բացառված

տրանսպորտ (Mersedes Sprinter` 20 տեղ կամ մինիվեն՝ 8 տեղ)
գիդի ծառայություն
Դենդրոպարկի մուտքավճարը (500 դրամ)
Ձիավարության վճարը
Լոռի Բերդի մուտքավճարը

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Տուրի անցկացման վայրը

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 6.000 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
6.000 ֏
0 Արձագանքներ