10 Ժամ
Անհատական տուրեր
20 մարդ
Ստեփանավանի դենդրոպարկ
Ծրագիր՝
320 կմ
Լոռու գեղեցիկ բնության և հրաշալիքների մասին շատ ենք լսել, այժմ գնում ենք բացահայտելու նրանցից մի քանիսը:
Առաջին կարճ կանգառը կլինի Ապարանի Գնթունիկում, որտեղ կարող ենք գնումներ կատարել կամ սնվել:
Տուրը սկսում ենք Ստեփանավանի դենդրոպարկից, որը գտնվում է Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա, Երևանից՝ 155 կմ հյուսիս: Այն հիմնադրվել է 1931 թ. Էդմոն Լեոնովիչի կողմից: Այս բուսաբանական այգին զբաղեցնում է 35 հա տարածք: Այգու 17,5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր: Առանձնանում է յուրահատուկ ծառերի իր տեսականիով՝ բերված տարբեր երկրներից: Այստեղ ցանկացողները կարող են նաև ձի վարել:
Գյուլագարակում կտեսնենք Գյուլագարակի անանուն եկեղեցին, որը գտնում է գյուղի մեջ, կառուցվել է 1874 թվականին: Այստեղ կտեսնենք նաև Տորմակ եկեղեցին (V-VI դդ.), որը գտնվում է Գյուլագարակ գյուղից մոտ 2 կմ հարավ, Տորմակադուռ (Որմակադուռ) ավերակ գյուղատեղիում: Վաղ միջնադարյան Հայաստանում տարածված` արտաքին սրահով միանավ եկեղեցիներից է: Տորմակ եկեղեցին կիսավեր է:
Ծանապարհը կշարունակենք դեպի հեքիաթ հիշեցնող Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ ռուս ուղղափառ եկեղեցին, որը գտնվում է Ամրակից գյուղում։ Կառուցվել է 1848 թ.-ին ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ռուս-ուղղափառների համար։ 1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով այժմյան տեսքը։
Այնուհետև կուղևորվենք դեպի «Լոռի Բերդ» պատմամշակութային արգելոցը, որտեղից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի կիրճը: Լոռե բերդը կառուցել է Անիի Բագրատունիների` Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ Դավիթ Անհողին թագավորը (989-1048թթ.) մոտավորապես՝ 1005–1020թթ.:
Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝ 22:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ
1 անձը - 55․000 դրամ,
2-3 անձ - 35.000 դրամ,
4-10 անձ - 30․000 դրամ,
11-20 անձ - 20․000 դրամ,
21-30 անձ - 13․000 դրամ