Անհատական տուրեր/ Ուշիի Սուրբ Սարգիս վանք, Սաղմոսավանք, Եղիպատրուշ

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Անհատական տուրեր

Group Size

10 persons

Location

Արագածոտնի մարզ

Overview

  • Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիր
  • Ուշիի մատուռ
  • Սաղմոսավանք
  • Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • Ճոպանուղի, դահուկներ, սնոուբորդ

 

Տուրի առաջին կետը Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրն է, որը գտնվում է Ուշի գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք` բլրի հարավային ստորոտին, որտեղ մինչ օրս պահպանվել են Ք.ա. 2-1 հազ. ամրոց-բնակատեղիի կառույցների մնացորդները: Համաձայն հիշատակությունների, պեղումներից հայտնաբերված արձանագրությունների և վիմագրությունների` հուշարձանն թվագրվում է V-XVII դարերով: Հուշարձան-համալիրն իր մեջ ընդգրկում է Ս. Սարգիս եկեղեցին, որը կառուցվել է V դարում, իսկ գլխավոր կաթողիկե եկեղեցին՝ XIII-XIV դարերում: Վանական համալիրին մաս էին կազմում նաև գավիթը, զանգակատունը, հյուրատունը, տնտեսական ու բնակելի օժանդակ շինությունները

1827 թ. կործանարար երկրաշարժից հետո հուշարձան-համալիրը մատնվեց անուշադրության և տարիների ընթացքում այն ծածկվեց մի քանի մետր հաստությամբ հողաշերտով: Միայն 1999-2001 թթ. իրականացված պեղումների շնորհիվ հնարավոր եղավ վանական համալիրը ազատել այդ հողաշերտից, և 2004 թ. վերականգվեց V դարի Ս. Սարգիս եկեղեցին:

Այնուհետև կուղղվենք դեպի Սաղմոսավանք: Հայկական այս առաքելական վանական համալիրը  գտնվում է Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում։ Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանք բառը առաջացել է սաղմոն բառից:  Սաղմոսը հոգևոր երգն է։ Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել։ Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի: Վանքից դեպի կիրճ գեղեցիկ տեսարան է բացվում: 

Տուրի վերջին կանգառը Եղիպատրուշ գյուղն է, որտեղ կայցելենք Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին (X-XIII դարեր), իսկ դահուկասպորտի և սնոուբորդի սիրահարները կարող են դահուկներ և սնոուբորդ վարել: Այստեղ մեզ է սպասում նաև նորաբաց նստատեղային գերժամանակակից ճոպանուղին` ընդհանուր 5000 մ երկարությամբ սահուղիներով:

 

 

Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝ մոտ 20:00
Մեկնելու վայր՝  Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

 

Արժեքը՝

  •  1 անձի համար՝ 49000 դրամ
  • 2-3 անձանց համար՝ 26000 դրամ / 65 $
  •  4-10 անձանց համար՝ 16000 դրամ / 38$
  • 11-20 անձանց համար՝ 9000 դրամ /25$
  • 21-30 անձանց համար՝  8000 դրամ / 23$

Included/Excluded

տրանսպորտ
Գիդի ծառայություն
Ճոպանուղի / 3500 դրամ
Սնոուբորդ + կոշիկ /մեծահասակ՝ 8․000 դրամ, մանկական՝ 6․000 դրամ/
Դահուկ /մեծահասակ՝ 7․000 դրամ, մանկական՝ 5․000 դրամ
Սնոուբորդ /մեծահասակ՝ 7․000 դրամ, մանկական՝ 5․000 դրամ
Դահուկի կոշիկ / 3․000 դրամ
Սնոուբորդի կոշիկ / 3․000 դրամ
Դահուկի ձողեր / 3․000 դրամ
Սաղավարտ / 3․000 դրամ
Դահուկ + կոշիկ + ձող /մեծահասակ՝ 8․000 դրամ, մանկական՝ 6․000 դրամ/
Ակնոց / 3․000 դրամ

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from $0,00

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
$0,00
0 Review