contact@armtrailstour.am
usd
401.31
rub
4.03
gel
145.09
irr
0.96
eur
424.71
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Խաղողի բերքահավաք գինու հյուրասիրություն Էջմիածնի Սբ․ Հռիփսիմե

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Գինու տուրեր

Նշեք վայրը

Արմավիրի մարզ

Հարկավոր է իմանալ

Ծրագիր՝

  •   Էջմիածնի Սբ․ Հռիփսիմե եկեղեցի
    «Մեծամորի»  պատմահնագիտական արգելոց-թանգարան
  • Եզդիական Զիարատ տաճար
  • Մրգաշատի Սբ․ Աստվածածին եկեղեցի
  • Խաղողի բերքահվաք/ իծապտուկ / 5 կգ
  • Գինու հյուրասիրություն 

Մեր այսօրվա յուրահատուկ տուրը սկսում ենք Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու այցելությամբ, այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։

Ճանապարհը կշարունակենք դեպի «Մեծամորի»  պատմահնագիտական արգելոց-թանգարան: Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: 1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին: Պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի պարբերաշրջանում (մ.թ.ա. IV-II հազ.) Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն է, ուներ կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ և աստղադիտարան:

Հաջորդ կանգառը Ակնալիճում գտնվող աշխարհի ամենամեծ եզդիական Զիարատ տաճարն է, որը կառուցվել  է 2012 թ.-ին:  Սրբատեղիի տարածքում տեղ է գտել նաև «Հայ-եզդիական բարեկամության» հուշահամալիրը:

            Տուրի հաջորդ տեսարժան վայրը Մրգաշատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է 1865 թ․-ին, որից հետո՝ 1903 թվականին օծվել է։ Եկեղեցու կառուցման տեղում նախկինում եղել է մատուռ։ Եկեղեցին բազիլիկ տիպի կառույց է, հողածածկ տանիքով, կառուցված է սև և դեղին տուֆ տեսակի քարից։ Եկեղեցուն կից եղել է նաև դպրոց։

Տուրը կավարտենք իծապտուկ տեսակի խաղողի բերքահավաքով, գինու և քաղցրավենիքի հյուրասիրությամբ։ Ձեր հավաքած 5 կգ խաղողը տանում եք ձեզ հետ։

 

 

Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 18:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

 

 

·        

 

 

 

Ներառված / Բացառված

Տրանսպորտ (մինիվեն կամ սպրինտեր)
Գիդի ծառայություն
5 կգ Խաղող նվեր
Խաղողի բերքահավաք
Գինու հյուրասիրություն
թեյ, սուրճ, քաղցրավենիք
«Մեծամորի» թանգարանի մուտքավճարը/ 1500 դրամ/ ըստ ցանկության

Ուղղությունը

Ներքին

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 6.000 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
6.000 ֏
0 Արձագանքներ