Կավագործություն, Տեղեր վանք, Աղձքի Արշակունիների դամբարան, Բյուրական

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Դասական տուրեր

Group Size

20 persons

Location

Արագածոտնի մարզ

Overview

  • Աղձքի Արշակունիների դամբարան
  • Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի 
  • Արտավազիկ եկեղեցի
  • Տեղեր վանք
  • Կավագործության վարպետաց դաս 
  • Խորոված

 

Այս անգամ առաջարկում ենք տուր, որը կհամատեղենք կավագործության վարպետաց դասի, համեղ խորովածի և ճանաչողական էքսկուրսիայի հետ:

       Տուրի առաջին կանգառը Աղձք գյուղում գտնվող Արշակունիների դամբարանն է:  Արշակունի թագավորների աճյունները ամփոփված են եղել Աղձքի արքայական դամբարանում, որը թվագրված է 4-րդ դարի երկրորդ կեսով։ Իսկ 5-րդ դարում դամբարանին կից կառուցվել է բազիլիկ եկեղեցի, որը վերակառուցվել է 19-րդ դարում։ Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ Պարսից Շապուհ Բ արքան, 364 թվականին գրավելով Անի-Կամախը, փորձել է այնտեղ թաղված հայ թագավորների աճյունները Պարսկաստան փոխադրել: Պարսիկների պատկերացմամբ, մասունքների հետ միասին իրենց երկիր կտեղափոխվեր նաեւ նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյանը, Այրարատ նահանգում հաղթելով պարսիկներին, խլել է հայոց արքաների աճյուններն եւ դրանք հողին հանձնել Աղձքում։

Այնուհետև կուղևորվենք դեպի Բյուրական, որտեղ կայցելենք Սուրբ Հովհաննես եկեղեցին: Այս ճարտարապետական հուշարձանը միանավ բազիլիկ տիպի եկեղեցի է: Ավանդաբար եկեղեցու կառուցումը վերագրվում է Հովհաննես  Ե․ Դրասխանակերտցի կաթողիկոսին (898-929 թթ.), սակայն կան լուրջ հիմքեր համարելու, որ եկեղեցին կառուցվել է նշված ժամանակից էապես վաղ: 

Այնուհետև ոտքով կիջնենք դեպի Արտավազիկ եկեղեցին (թեթև քայլարշավ), որը գտնվում է Բյուրականից ոչ հեռու՝ ձորում: Եկեղեցին կառուցվել է  7-րդ դարում, կարմիր և սև տուֆից, գմբեթը խաչաձև է: Առաջին անգամ եկեղեցին վերակառուցվել է 12-րդ դ., երկրորդ անգամ՝ 1959-1960 թթ.: 1840 թ․-ի  ջրհեղեղի  ավերածությունների պատճառով եկեղեցին զգալիորեն  վնասվել է: Հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետության մեջ  Արտավազիկի եկեղեցին  առանձնանում է իր ինքնությամբ: Պատմական աղբյուրներում այն հիշատակվում է, իսկ  եկեղեցում, ցավոք,  չեն պահպանվել վիմագիր արձանագրություններ։ Վարկածներից մեկի համաձայն՝ ի պատիվ կառուցողի անվան եկեղեցին կոչվել է Արտավազդ: Այսօր եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում։ Ավերված է ժողովատեղին և գմբեթը:

Հաջորդ կանգառը անկրկնելի Տեղեր վանքն է, որը գտնվում է անդնդախոր կիրճի աջափնյա եզրին: Ըստ գավթի արևմտյան մուտքի բարավորին պահպանված շինարարական արձանագրության` վանքը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը` Մամախաթունը, 1213-1232 թթ.: Վանքի ճարտարապետն է Աղբայրիկ վարդպետը: Հուշարձանը կառուցվել է մոխրագույն բազալտ քարով: Միջնադարյան Հայաստանի նշանավոր եկեղեցական կառույցներից է: Բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց և գավթից:

Տուրի վեջին կետը կավագործության վարպետաց դասն է: Օրը կամփոփենք տոնական ճաշով՝ խորովածով:

 

Մեկնում՝ 11:00
Վերադարձ՝ մոտ 20:00
Մեկնելու վայր՝  Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

 

 

Included

Տրանսպորտ / սպրինտեր՝ մինչև 21 տեղ կամ մինիվեն՝ 8 տեղ
գիդի ծառայություն
հյուրասիրություն՝ թեյ, սուրճ, քաղցրավենիք, շամպայն
տոնական ճաշ՝ խորովածի փաթեթ
կավագործության վարպետաց դաս

Ուղղությունը

Ներքին

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 101 ლ

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
101 ლ
0 Review