Ուշիի Սուրբ Սարգիս վանք, Օհանավանք, Սաղմոսավանք, տառերի պուրակ

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Դասական տուրեր

Group Size

20 persons

Location

Արագածոտնի մարզ

Overview

Ծրագիր՝

  • Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիր
  • Ուշիի մատուռ
  • Օհանավանք
  • Սաղմոսավանք
  • Տառերի պուրակ

 

Տուրի առաջին կետը Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրն է, որը գտնվում է Ուշի գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք` բլրի հարավային ստորոտին, որտեղ մինչ օրս պահպանվել են Ք.ա. 2-1 հազ. ամրոց-բնակատեղիի կառույցների մնացորդները: Համաձայն հիշատակությունների, պեղումներից հայտնաբերված արձանագրությունների և վիմագրությունների` հուշարձանն թվագրվում է V-XVII դարերով: Հուշարձան-համալիրն իր մեջ ընդգրկում է Ս. Սարգիս եկեղեցին, որը կառուցվել է V դարում, իսկ գլխավոր կաթողիկե եկեղեցին՝ XIII-XIV դարերում: Վանական համալիրին մաս էին կազմում նաև գավիթը, զանգակատունը, հյուրատունը, տնտեսական ու բնակելի օժանդակ շինությունները:

1827 թ. կործանարար երկրաշարժից հետո հուշարձան-համալիրը մատնվեց անուշադրության և տարիների ընթացքում այն ծածկվեց մի քանի մետր հաստությամբ հողաշերտով: Միայն 1999-2001 թթ. իրականացված պեղումների շնորհիվ հնարավոր եղավ վանական համալիրը ազատել այդ հողաշերտից, և 2004 թ. վերականգվեց V դարի Ս. Սարգիս եկեղեցին:

Հաջորդ կանգառը Հովհաննավանքն է /կամ Օհանավանքը/, որը գտնվում է Օհանավան գյուղում, Քասաղ գետի կիրճի աջ եզրին, բարձր ու գեղատեսիլ վայրում։ Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին։ Կառուցվել է 4-13-րդ դարերում։ Ավանդությունը, սակայն, դրա հիմնադրումը վերագրում է Գրիգոր Լուսավորչին (3-4-րդ դարեր)։ Սկզբում ոմն վանահոր՝ Սյուղի անունով կոչվել է Սյուղի կամ Սովի վանք, իսկ ժողովուրդը կոչել է Հաննավանք։ Առաքել Դավրիժեցու (17-րդ դար) վկայությամբ՝ Հովհաննավանք է կոչվել վանքի առաջնորդ Հովհաննի անունով, որին Ղազար Փարպեցին իր փոխարեն կարգել էր վանքի առաջնորդ։ Վանքի հնագույն կառույցը 5-րդ դարի գործ է, այն միանավ բազիլիկ է, որի փայտե ծածկ 6-րդ դարում փոխարինվել է քարե թաղածածկ տանիքով:

Այնուհետև կուղղվենք դեպի Սաղմոսավանք: Հայկական այս առաքելական վանական համալիրը  գտնվում է Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում։ Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանք բառը առաջացել է սաղմոն բառից:  Սաղմոսը հոգևոր երգն է։ Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել։ Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի: Վանքից դեպի կիրճ գեղեցիկ տեսարան է բացվում:  

Տուրը կավարտենք հայտնի Տառերի պուրակում: 

 

 

 

Մեկնում՝ 11:00
Վերադարձ՝ մոտ 18:00
Մեկնելու վայր՝  Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Included

Բարձրակարգ տրանսպորտ
Գիդի ծառայություն

Ուղղությունը

Ներքին

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from ﷼ 173.683,48

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
﷼ 173.683,48
0 Review