Ամանորյա տուր դեպի Դիլիջան Հին Դիլիջան, Հաղարծին վանական համալիր, տոնական ճաշ «Կճուճ» ռեստորանում

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Group Size

20 persons

Location

Դիլիջան

Overview

  • Հին Դիլիջան/ Պատմական Շարամբեյան փողոց
  • Զբոսանք Դիլիջան քաղաքում
  • Հաղարծին վանական համալիր
  • Տոնական ճաշ «Կճուճ» ռեստորանում

 

 

Տուրը կսկենք Հին Դիլիջանից: Առաջին կանգառը կլինի Դիլիջանի յուրօրինակ պատմական Շարամբեյան փողոցում, որտեղ գտնվում է Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիրը, այստեղ մենք կզգանք 19-րդ դարի հին Դիլիջանի շունչը: Տարածքում գործում է սրճարան, ռեստորան, հացատուն և այլ հետաքրքիր վայրեր, որոնք ներկայացնում են 19-րդ դարին հատուկ կենսակերպը: Տարածքում ստեղծագործում և իրենց աշխատանքներ են ցուցադրում տարբեր վարպետներ՝ կավագործ, փայտագործ։ Այդ պատճառով փողոցը հաճախ կոչում են նաև  «վարպետների փողոց»։ Քաղաքում կտեսնենք նաև «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը, որտեղ մարմնավորված են սիրված ֆիլմի 3 գլխավոր հերոսները՝ Ֆրունզիկ Մկրտչյանը (Ռուբիկ Խաչիկյան), Եվգենի Լեոնովը (Իվան Վոլոխով) և Վախթանգ Կիկաբիձեն (Վալիկո Միզանդարի), նաև կզբոսնենք քաղաքի կենտրոնով։

Քաղաքում զբողնելուց հետո ճանապարհը կշարունակենք դեպի 10-13-րդ դարերում կառուցված  Հաղարծինի վանական համալիրր:  Համալիրի ինքնատիպությունն ապահովում են պատմական տարբեր ժամանակաշրջաններում կառուցված երեք եկեղեցիները, երկու գավիթը (մեկը ավերված) և սեղանատունը: Դրանցից ամենահինը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ 10-րդ դ.), որը խաչաձև-գմբեթավոր կառույց է։ Արևմուտքից կից է 4 սյուներով մեծ գավիթը, որը 12-րդ դ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գավթի անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ և այլն, նաև փոքրիկ արձանագրություններ) բնորոշ է  13-րդ դ. հայկական քանդակի յուրատիպությունը: Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանա-դամբարանների մնացորդներ: Եկեղեցուն հյուսիսից կից է թաղակապ մատուռը, իսկ արևելյան մասում կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Ս.Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244թ.):

Օրը կավարտենք տոնական ճաշով «Կճուճ» ռեստորանում:

 

Մեկնում՝ 11:00
Վերադարձ՝ 22:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

 

 

 

Included

Բարձրակարգ տրանսպորտ (սպրինտեր՝ 20 տեղ կամ մինիվեն՝ 8 տեղ)
գիդի ծառայություն
տոնական ճաշ՝ խոզի խորոված, կարտոֆիլ, 2 տեսակի աղցան, պանիր, թթու, հաց, զովացուցիչ ըմպելիք, գինի
հյուրասիրություն՝ թեյ, սուրճ, ջուր, քաղցրավենիք, հյութ, միրգ, շամպայն

Ուղղությունը

Ներքին

Tour Location

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 16.500 ֏

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
16.500 ֏
0 Review