Յոգա / Բջնի -Հանքավան-տաք ջրեր

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Tour Type

Յոգա տուրեր

Group Size

20 persons

Location

Կոտայքի մարզ

Overview

Ծրագիր՝

  • Բջնի ամրոց
  • Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • Բջնի հանքային ջրեր
  • Հանքավանի ջրամբար
  • Հանքավանի Սուրբ Գևորգ հունական եկեղեցի
  • Յոգայի պարապմունք
  • Հանքավանի տաք ջրեր 

Շարունակում ենք զբաղվել յոգայով բնության գրկում, սովորել շնչառական տեխնիկաները և ձայնային մանտրաները: 

Այսօր մեր պարապմունքը  կհամատեղենք Հանքավանի բուժիչ տաք ջրերի և Բջնիի և Հանքավանի տեսարժան վայրերի հետ: 

Տուրի առաջին կանգառը Բջնիում է, որը հայտնի է իր հանքային ջրերով և բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով: Այստեղ կտեսնենք Սբ. Աստվածածին եկեղեցին և Սուրբ Սարգիս խաչաձև գմբեթավոր եկեղեցին, ինչպես նաև Բջնիի ամրոցը, որը գտնվում է անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր, հրվանդանի վրա։ Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հիշատակվում է վաղ միջնադարից։ Ամրոցի տարացքում կտեսնենք դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղի: Այն կարևոր նշանակություն է ունեղել  ջրի և պարենմթերքի ապահովման համար: 

Այնուհետև կշարժվենք դեպի Բջնիի հանքային ջրերը: Բնական ջրի աղբյուրը իրենից ներկայացնում է հանքայնացված հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիում-մագնեզիումային բուժիչ հանքային ջուր, որում թունավոր տարրերը նորմայի սահմաններում են: Բջնիի հանքային ջուրը համարվում է  Էսենտուկի 17-ի նմանակը:  

Հաջորդ կանգառը Հանքավանի հունական եկեղեցին է, որը կարելի է համարել Հանքավանի խորհրդանիշերից մեկը: Դեռևս 1989 թվականին Հանքավան գյուղում ապրում էին 250 հույն։ Այսօր գյուղում մնացել է ընդամենը երեք հունական ընտանիք։  Հանքավանի 19-20-րդ դարերի գերեզմանոցը այն բանի վառ վկայությունն է, թե որքան մեծաթիվ են եղել հույներն այս գյուղում։ Հանքավանի հունական հետքի ամենացայտուն վկայությունը Այոս Գեորգիոս՝ Սուրբ Գևորգ եկեղեցին է, որը կառուցվել է 1850-1890-ական թվականներին։ 

Ծրագրի  հաջորդ կետը յոգայի պարապմունքն է, որը կանցկացնի արհեստավարժ մասնագետը:   Յոգան մտքի, մարմնի և հույզերի  ներդաշնակեցմանը նպաստող գիտություն է, ճնշող մտքերից ազատվելու գերազանց միջոց: Կրթելով մարմինն ու հոգին՝ այն նպաստում է խորը ինքնաճանաչմանը:

Տուրի վերջին  կետը Հանքավանի տաք ջրերն են: Ցանկացողները կարող են լողանալ լողավազանում:  Հանքավանի հանքային ջրերի աղբյուրները դուրս են գալիս Մարմարիկ գետի կիրճերից: Նշենք, որ Հանքավանի հանքային ջուրը պարունակում է միացությունների մի ամբողջ փունջ՝ քլորիդ-նատրիում-կալցիում-մագնեզիում, և ահա այս բացառիկ բաղադրության շնորհիվ նպաստում է մարդու օրգանիզմի վերականգնողական գործընթացների ակտիվացմանը: Հանքավանի բուժիչ ջրերը, ցեխային վաննաները ցուցված են հատկապես ստամոքսաղիքային հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքում։

 

 

Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝ 20:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

 

Included

տրանսպորտ (սպրինտեր՝ 19 տեղ կամ մինիվեն՝ 8 տեղ)
Գիդի ծառայություն
սնունդ՝ ջուր, միրգ, բանջարեղեն, տապակած հավ և կարտոֆիլ, բանջարեղեն, հյութ, հաց, լավաշ, պանիր
Հանքավանի տաք ջրեր/ լողավազան 6-7 հոգի/ 1 ժամ
յոգայի արհեստավարժ մարզիչ
թեյ, սուրճ, քաղցրավենիք
տաղավար

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from 10.000 ֏

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
10.000 ֏
0 Review