Յոգա տուրեր
20 persons
Կոտայքի մարզ
Ծրագիր՝
Շարունակում ենք զբաղվել յոգայով բնության գրկում, սովորել շնչառական տեխնիկաները և ձայնային մանտրաները:
Այսօր մեր պարապմունքը կհամատեղենք Հանքավանի բուժիչ տաք ջրերի և Բջնիի և Հանքավանի տեսարժան վայրերի հետ:
Տուրի առաջին կանգառը Բջնիում է, որը հայտնի է իր հանքային ջրերով և բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով: Այստեղ կտեսնենք Սբ. Աստվածածին եկեղեցին և Սուրբ Սարգիս խաչաձև գմբեթավոր եկեղեցին, ինչպես նաև Բջնիի ամրոցը, որը գտնվում է անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր, հրվանդանի վրա։ Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հիշատակվում է վաղ միջնադարից։ Ամրոցի տարացքում կտեսնենք դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղի: Այն կարևոր նշանակություն է ունեղել ջրի և պարենմթերքի ապահովման համար:
Այնուհետև կշարժվենք դեպի Բջնիի հանքային ջրերը: Բնական ջրի աղբյուրը իրենից ներկայացնում է հանքայնացված հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիում-մագնեզիումային բուժիչ հանքային ջուր, որում թունավոր տարրերը նորմայի սահմաններում են: Բջնիի հանքային ջուրը համարվում է Էսենտուկի 17-ի նմանակը:
Հաջորդ կանգառը Հանքավանի հունական եկեղեցին է, որը կարելի է համարել Հանքավանի խորհրդանիշերից մեկը: Դեռևս 1989 թվականին Հանքավան գյուղում ապրում էին 250 հույն։ Այսօր գյուղում մնացել է ընդամենը երեք հունական ընտանիք։ Հանքավանի 19-20-րդ դարերի գերեզմանոցը այն բանի վառ վկայությունն է, թե որքան մեծաթիվ են եղել հույներն այս գյուղում։ Հանքավանի հունական հետքի ամենացայտուն վկայությունը Այոս Գեորգիոս՝ Սուրբ Գևորգ եկեղեցին է, որը կառուցվել է 1850-1890-ական թվականներին։
Ծրագրի հաջորդ կետը յոգայի պարապմունքն է, որը կանցկացնի արհեստավարժ մասնագետը: Յոգան մտքի, մարմնի և հույզերի ներդաշնակեցմանը նպաստող գիտություն է, ճնշող մտքերից ազատվելու գերազանց միջոց: Կրթելով մարմինն ու հոգին՝ այն նպաստում է խորը ինքնաճանաչմանը:
Տուրի վերջին կետը Հանքավանի տաք ջրերն են: Ցանկացողները կարող են լողանալ լողավազանում: Հանքավանի հանքային ջրերի աղբյուրները դուրս են գալիս Մարմարիկ գետի կիրճերից: Նշենք, որ Հանքավանի հանքային ջուրը պարունակում է միացությունների մի ամբողջ փունջ՝ քլորիդ-նատրիում-կալցիում-մագնեզիում, և ահա այս բացառիկ բաղադրության շնորհիվ նպաստում է մարդու օրգանիզմի վերականգնողական գործընթացների ակտիվացմանը: Հանքավանի բուժիչ ջրերը, ցեխային վաննաները ցուցված են հատկապես ստամոքսաղիքային հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքում։
Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝ 20:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ