«Արփի լիճ» ազգային պարկը գտնվում է Շիրակի մարզի հյուսիսում՝ Թուրքիայի և Վրաստանի հետ սահմաններից ոչ հեռու: Պարկը գտնվում է ծովի մակարդակից 1500-3100 մ բարձրության վրա: Ազգային պարկը հայտնի է անդրկովկասյան իր եզակի էկոհամակարգով:

«Արփի լիճ» ազգային պարկը հիմնվել է 2009 թ․ին Արփի, Արդենիu լճերի և Ախուրյան գետի վերին հոuանքի ձախակողմյան վտակների ավազանների, ինչպեu նաև Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնալանջերի ջրային ու ցամաքային էկոհամակարգերի տարածքներում լանդշաֆտային ու կենuաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանության և դրանց գիտական ուuումնաuիրության ապահովման նպատակով։

Ազգային պարկի տարածքը կազմում է 21179,3հա և բաժանված է 5 տեղամասերի՝ արևելյան, արևմտյան, Արդենիս, Ալվար, Ախուրյանի կիրճ։ Ազգային պարկի տարածքը ծածկված է տափաստաններով, մարգագետնատափաստաններով, մերձալպյան ևալպյան մարգագետիններով և ջրաճահճային տարածքներով, լճակներով։ Տարածքին բարձր բնապահպանական նշանակություն է տալիս բազմաթիվ Հայաստանի, Հարավային Կովկասի և Կովկասի (էկոտարածաշրջանի) բազմաթիվ էնդեմիկ տեսակների առկայությունը:

       «Արփի» ազգային պարկում հայտնաբերվել են թիթեռների 89 տեսակ և անոթավոր բույսերի շուրջ 700 տեսակ, այդ թվում՝ Կովկասի և Հայաստանի մի շարք էնդեմիկներ: 25-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում։ Բայց ամենազարմանալին այն է, որ պարկը Դարևսկու իժի՝ աշխարհում միակ բնակավայրն է:

Այս գոտին դրախտտվայր է հարյուրավոր տեսակների ձմեռող և չվող թռչունների համար, այդ թռչուններից մի քանիսը գրանցված են միջազգային Կարմիր գրքում։ Ըստ գիտնականների՝ այս տարածքում ապրում է ավելի քան 190 տեսակի թռչուն, որոնցից 120-ն այստեղ  բազմանում է։

Պարկում ընդհանուր առմամբ հանդիպում են հանդիպում են 249 տեսակ ողնաշարավոր կենդանիներ, որոնցից

  • ձկներ՝ 12 տեսակ (որից 1-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում),
  • երկկենցաղներ՝ 3 տեսակ,
  • սողուններ՝ 10 տեսակ (որից 2-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում),
  • թռչուններ՝ 193 տեսակ (որից 33-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում),
  • կաթնասուններ՝ 31 տեսակ (որից 4-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում)։

Արփի լիճը հայկական որորների ամենամեծ գաղութի բնակավայրն է և Հայաստանում դալմատյան հավալուսնի միակ բազմացման վայրը։ Այգում կարելի է հանդիպել այլ վտանգված տեսակների, օրինակ՝ մարգահավի, սև արագիլի և սովորական կռունկի:

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում գտնվում է Արփի լճի ջրամբարը՝ Ախուրյան գետի ակունքում, Աշոցքի սարահարթում, Ամասիա գյուղից մոտ 16,5 կմ հյուսիս-արևմուտք՝ 2023 մ բարձրության վրա։ 

Նախկինում Արփին  լիճ է եղել, 1950-ից վերածվել է ջրամբարի: Լիճն ունի տեկտոնահրաբխային ծագում։ 1946-1951 թ.-ին լիճը արհեստականորեն մեծացվել է՝ ջրային ռեսուրսների կուտակման և ոռոգման նպատակով։ 

Ջրամբարը շահագործման է հանձնվել 1951 թ.-ին։ Արփի լճի ջրամբարի մակերևույթը 4,5 (20,6) կմ²-ից հասել է մինչև 22,5 կմ², միջին խորությունը՝ 4,2 մ (առավելագույնը՝ 8 մ, նախկինում ՝ 1,6 մ), ջրահավաք ավազանը 220 կմ² է։ Ծավալը հասցվել է մինչև 100 մլն մ³ (նախկինում 3-5 մլն մ³), կառուցվել է պատվար 13 մ բարձրությամբ, որը թույլ է տվել հավելյալ ջուր հավաքել, օգտակարը կազմում է 102 մլն խմ:  Ջրամբարի երկարությունը 7,3 կմ է, լայնությունը՝ 4,3 կմ։ Պատվարը երկաթբետոնե է, բարձրությունը 10 (11,2) մ է, երկարությունը՝ 80 մ։

Ջուրը բաց է թողնվում 2 հարթ մետաղական վահանների օգնությամբ։ Ոռոգում է Շիրակի դաշտի և Վերին Ախուրյանի գոգավորության հողատարածքները։ Ջրամբարից լրացուցիչ ջուր են ստանում Թալինի և Արմավիրի ջրանցքները։ Կա մակույկային երթևեկություն։ Ձմռանը ջրամբարը սառցակալում է։ Հատակը տղմոտ է: 

 

Ջրամբարը հարուստ է ձկներով. այստեղ առկա է ձկների 12 տեսակ  (ծածան, կողակ, Կովկասյան թեփուղ, արծաթափայլ կարաս և այլն)։ Տարածքում կա ձկնաբուծական և ձկնորսական տնտեսություն։