Սալալան Օմանի ամենամեծ քաղաքներից մեկն է, Դոֆար հարավային նահանգի վարչական կենտրոնը։ Սալալան հայտնի է իր պալատներով, ամրոցներով, արգելոցներով և թանգարաններով։ Զբոսաշրջիկների մեծ հոսքը պայմանավորված է Սալալայի ավազոտ լողափերով, որոնք ողողվում են  Արաբական ծովի տաք ջրերով:  

Սալալայի լողափերն իրենց սպիտակ ավազի և ծովի զուլալ ջրի շնորհիվ Օմանի լավագույն լողափերի թվում են. իզուր չէ, որ Սալալան անվանում են Օմանի հարավային «Մալդիվներ»: Սակայն այստեղի տեղանքը անհարթ է. լողափերը շրջապատված են ժայռերով:

Տարվա մեծ մասը կլիման մեղմ է: Օդի ջերմաստիճանը չի գերազանցում +28 О: Հանգստանալու համար լավագույն ժամանակը սեպտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածն է։ Մնացած ամիսներին հաճախակի են մուսոնային քամիներն ու անձրևները:

Սալալայի տեսարժան վայրերն են՝

·         Սուլթանի պալատը, որը գտնվում է քաղաքի հարավային մասում, գեղատեսիլ լողափի մոտակայքում։ Շենքը կառուցվել է XVIII դ. և երկար ժամանակ ծառայել է որպես Օմանի տիրակալների ամառային նստավայր։

·         Միջնադարյան ամրոցը Սալալայի քաղաքի մոտակյքում գտնվող փոքրիկ գյուղում։ Բլրի գագաթին կտեսնեք կավե աղյուսից կառուցված մի ամրոց, որի  տարածք կարելի է մուտք գործել հին փայտե դարպասներով։

·         Հին նավահանգստի ավերակները (մ.թ.ա IV դ.): Այս շինությունը երկար տարիներ  ծառայել է որպես Արաբական թերակղզու հիմնական առևտրային ուղիների խաչմերուկ։

·         Վադի Դարբա արգելոցը՝ Սալալայից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա: Այստեղի բազմաթիվ լճերը, լեռները, ջրվեժները, քարանձավները և անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունը արգելոցը դարձնում են հանգստի համար կատարյալ վայր:

·         Սալալայի թանգարանն իր բազմաթիվ ցուցանմուշներով: Թանգարանի մուտքն անվճար է:

·         Ոսկու շուկան:

·         Հովնան մարգարեի գերեզմանը Կարա լեռներում։