Որոտնավանքը, որ հայտնի է նաև Վաղատնի վանք անունով,գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Վաղատին գյուղից 2 կմ հարավ-արևելք: Ըստ Ստեփանոս Օրբելյանի Որոտնավանքի հնագույ` Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցել է Գրիգոր առաջին Լուսավորիչը: Սյունյաց Սմբատ արքայի կինը` Շահանդուխտ թագուհին, Սուրբ Գրիգոր եկեղեցու հյուսիս-արևելյան կողմում 1000թ. կառուցել է թաղածածկ, երկու ավանդատներով Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, տնտեսական շինությունները, հիմնել է մեծաթիվ միաբաններով վանք ու նրան նվիրել ագարակ: Շահանդուխտի որդի իշխան Սևադան 1006թ. կառուցել է Սուրբ Կարապետ եկեղեցին և նրան կից կամարակապ գավիթը: Եկեղեցին ունի կենտրոնագմբեթ, եռախորան, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք: Եկեղեցու պատերը ներսից զարդարված են եղել որմնանկարներով, որոնցից հյուիսայինի պահպանված հատվածում կարելի է նկատել աստղազարդ երկինք, մեջտեղում` հրեշտակ:
Շահանդուխտ թագուհին և իշխան Սևադան թաղվել են Որոտնավանքում:
XIII-րդ դարի 70-ական թվականներին նորոգվել է Ստեփանոս Նախավկա եկեղեցին: Բուրթել և Բուդդա Օրբելյանները վանքին բազմաթիվ նվիրատվություններ են արել: 1340-ական թվականներին Գլաձորի համալսարանից Որոտնավանք է տեղափոխվել Հովհաննես Որոտնեցին: XIII-րդ դարի 80-ական թվականներին Որոտնավանքում է գործել Գրիգոր Տաթևացին, որը 1386թ այստեղ ընդօրինակել է <<Գիրք յոթն առաքինությանց>> աշխատությունը: Առաքել Ծաղկողը Ավետարան է գրչագրե ու ծաղկել:
Վանքը գործել է մինչև XX դարի սկիզբը: 1930թ երկրաշարժից վանքը զգալիորեն տուժել է: Ավերվել են Սուրբ Ստեփանոս եկեղեցու գբեթը, պարիսպները, կենցաղային նշանակության շինությունները: Խորհրդային ու հետխորհրդային վանքը պարբերաբար նորոգվել է:
Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի