contact@armtrailstour.am
usd
391.74
rub
4.5721
gel
141.28
irr
0.93271
eur
426.88
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Անհատական / Օձունի վանք, Ախթալա, Արամյանցի դղյակ

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Անհատական տուրեր

Խմբի չափը

20 մարդ

Նշեք վայրը

Լոռու մարզ

Հարկավոր է իմանալ

Ծրագիր՝

400 կմ

 

  • Օձունի վանք
  • Սանահինի հին կամուրջ
  • Ալավերդի
  • Ախթալայի վանք
  • Ախթալայի բերդ
  • Արամյանցի դղյակ
  • Սուջուխի դասընթաց

 

    Լոռին իր գեղեցիկ բնությամբ և տեսարժան վայրերով հրապուրում է բոլոր  զբոսաշրջիկներին:  Այսօր գնում ենք բացահայտելու դրանցից մի քանիսը, ինչը կհամատեղենք արքայանարնջի բերքահավաքի հետ: 

  Տուրի ընթացքում կտեսնենք Օձունի վանքը, Սանահինի հայտնի հինավուրց կամուրջը, Ալավերդի քաղաքը, Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը, Ախթալայի բերդը և Արամյանցի դղյակը, կմասնակցենք արքայանարնջի բերքահավաքին և կստանանք նվեր՝ 5 կգ արքայանարինջ։

Օձունը գտնվում է Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, Ալավերդի քաղաքից 8 կմ հարավարևմուտք: Տարածքը հարուստ է միջնադարյան ճարտարապետական հուշարձաններով: Գյուղի կենտրոնում է գտնվում V-VIդդ. գմբեթավոր բազիլիկ եկեղեցին: Սա հորինվածքային ընդգծված ընդհանրություն ունի վաղ միջնադարյան եռանավ բազիլիկների հետ: Եկեղեցու կառուցումը ավանդաբար վերագրել են Հովհան Օձնեցուն, ինչն ուսումնասիրողները իրավամբ հավաստի չեն համարում: Ճարտարապետական հորինվածքով և հարդարման գեղարվեստական ոճով մոտ VI դ. վերջի կառույց է: Եկեղեցին անվանվել է Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. Վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար: Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է:

Սանահինի հանրահայտ կամուրջը գտնվում է Ալավերդի-Սանահին հին ճանապարհի մի հատվածում ՝ միացնելով Դեբեդի երկու ափերը: Կամուրջն աչքի է ընկնում իր հետաքրքիր կառուցվածքով. առաջին հայացքից անհամաչափ է՝ մի կողմը բարձր ժայռի վրա է, իսկ մյուսը՝ գետի ցածր ափին: Լոռու մի քանի տասնյակ կամուրջ-հուշարձանների մեջ ամենամեծ միաթռիչք կամար ունեցող կամուրջն է, որը կառուցվել է  12-րդ դարում: Պատմական աղբյուրները վկայում են, որ այն կառուցել է հայոց Վանենի թագուհին՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին:

Ախթալայի հուշարձանախումբը գտնվում է խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա և բացառիկ տեղ է զբաղեցնում հայ միջնադարյան մշակույթում: Սա հայ քաղկեդոնական (ուղղափառ) ճարտարապետության և կերպարվեստի արժեքավոր նմուշներից է: Ախթալայի տարածքը նաև մարդու վաղ բնակավայրերից մեկն է: Այստեղ հայտնաբերվել են մ.թ.ա. III-I հազարամյակի հուշարձաններ, VIII-VI դդ. թվագրվող քարարկղերով դամբարաններ, կավից և մետաղից պատրաստված արժեքավոր իրեր: Ենթադրվում է, որ Ախթալայի ամրոցը X դարում հիմնել են Բագրատունի-Կյուրիկյանները, որոնք մինչև XII դ. վերջերը իշխում էին այս տարածքում: 

Տուրի հաջորդ կանգառը Արամյանցի դղյակն է, այն Վանաձորի Թաիրովների դղյակից բացի միակ պահպանված դղյակն է Հայաստանում։ Շվեյցարական ոճով կառուցված՝ այն առանձնանում է ոչ միայն իր տեսքով, այլ նաև իր պատմությամբ: Այստեղ է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը։ 

 

Մեկնում՝ 07:30
Վերադարձ՝ 22:30
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

 

1 անձը - 70․000 դրամ,
2-3 անձ - 40․000 դրամ,
4-10 անձ - 30․000 դրամ,
11-20 անձ - 20․000 դրամ,
21-30 անձ - 13․000 դրամ

Ներառված

տրանսպորտ
Գիդի ծառայություն
Ջուր, թեյ, սուրճ, քաղցրավենիք
Արամյանցի դղյակի մուտքավճարը
Դասընթաց
Քարանձավի մուտքավճար

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 13.000 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
13.000 ֏
0 Արձագանքներ