contact@armtrailstour.am
usd
401.31
rub
4.03
gel
145.09
irr
0.96
eur
424.71
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Բջնի, Ծաղկաձորի ճոպանուղի

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Դասական տուրեր

Խմբի չափը

20 մարդ

Նշեք վայրը

Կոտայքի մարզ

Հարկավոր է իմանալ

Ծրագիր՝ 

  • Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • Բջնի ամրոց
  • Բջնի հանքային ջրեր
  • Ծաղկաձորի ճոպանուղի
  • Օրբելի եղբայրների տուն-թանգարան
  • Ծաղկաձորի Կեչառիսի վանական համալիր

Տուրի առաջին կանգառը Բջնիում է, որը հայտնի է իր հանքային ջրերով և բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով: Այստեղ կտեսնենք Սբ. Աստվածածին եկեղեցին  և Սուրբ Սարգիս խաչաձև գմբեթավոր եկեղեցին, ինչպես նաև Բջնիի ամրոցը, որը գտնվում է անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր, հրվանդանի վրա։ Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հիշատակվում է վաղ միջնադարից։ Ամրոցի տարացքում կտեսնենք դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղի: Այն կարևոր նշանակություն է ունեղել  ջրի և պարենմթերքի ապահովման համար: 

Այնուհետև կշարժվենք դեպի Բջնիի հանքային ջրերը: Բնական ջրի աղբյուրը իրենից ներկայացնում է հանքայնացված հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիում-մագնեզիումային բուժիչ հանքային ջուր, որում թունավոր տարրերը նորմայի սահմաններում են: Բջնիի հանքային ջուրը համարվում է  Էսենտուկի 17-ի նմանակը:  

Տուրի հաջորդ կանգառը Ծաղկաձորն է, որտեղ կունենանք ազատ ժամանակ, կհանգստանանք և կճաշենք տաղավարում, ցանկացողները կարող են նստել ճոպանուղի:

Ծաղկաձորում կայցելենք նաև Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:

Հետդարձի ճանապարհին կայցելենք Ծաղկաձորի Կեչառիսի վանական համալիրը  (սկզբնաղբյուրներում` Դարաչիչակի վանք, Էջառիս, Կեչառույք), որն ընդգրկում է չորս եկեղեցի, գավիթ, մատուռներ և շուրջ երեք տասնյակ խաչքարեր: Համալիրը ձևավորվել ու ամբողջացել է Պահլավունի և Պռոշյան (Խաղբակյան) իշխանների ջանքերով XI-XIII դ։ Կեչառիսը Հայաստանի մշակութային և եկեղեցական նշանավոր կենտրոններից էր, որտեղ ապրել ու ստեղծագործել են շնորհաշատ քաղաքական գործիչ և փիլիսոփա Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Վասակ Խաղբակյան իշխանը, նշանավոր ճարտարապետ Վեցիկը, վանքի միաբան, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ: Կեչառիսը նաև գրչության կենտրոն էր. պահպանվել ու մեզ են հասել այստեղ գրված ու ընդօրինակված հայերեն մի քանի տասնյակ ձեռագրեր:

 

 

Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝ 20:30
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Ներառված / Բացառված

տրանսպորտ (սպրինտեր՝ մինչև 21 տեղ կամ մինիվեն՝ 8 տեղ)
Գիդի ծառայություն
Բջնի բերդի մուտքավճարը/ 700-1500 դրամ
Օրբելի եղբայրների տուն-թանգարանի մուտքավճարը/ 500 դրամ
Ճոպանուղի / 3000 դրամ

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 5.000 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
5.000 ֏
0 Արձագանքներ