Դասական տուրեր
20 մարդ
Կոտայքի մարզ
Ծրագիր՝
Տուրի առաջին կանգառն է Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն կառուցվել է 1301թ.-ին՝ քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն հռչակելու հազարամյակի առթիվ: Եկեղեցին կառուցվել է Ազիզբեկ Իշխանի կողմից` վերջինիս կնոջ՝ Վախախի երազի հիման վրա: Եկեղեցին կոչվում է դամբարան եկեղեցի, որովհետև այստեղ է ամփոփված է Ազիզբեկ Իշխանի որդու աճյունը:
Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին այցելելուց հետո կշարժվենք դեպի Մուղնիի Ս.Գևորգ վանքը: Ըստ XVII դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի՝ Մուղնիի Ս.Գևորգ վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը: Հավանաբար դա տեղի է ունեցել XIII դ.:
Տուրի հաջորդ կանգառը Թեղենյաց վանքն է: Այս վանական համալիրը գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս` Թեղենիս լեռան լանջին, անտառածածկ տեղանքում: Ճանապարհն անցնելու ենք խիտ անտառի միջով՝ ամենագնացներով: Վանքը միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից է: Հնավայրի հնագույն կառույցը եղել է VI-VII դարերով թվագրվող փոքր, խաչաձև Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հիմնային մասերը հայտնաբերվել են պեղումների շնորհիվ։ Վանքի մասին առաջին հիշատակումը վերաբերում է VIII դ.: X-XIV դդ. այն եղել է մշակութային, կրթական նշանավոր կենտրոն: 1979-1989 թթ. վանքի տարածքում պեղումներ են կատարվել, որոնց արդյունքում հայտնաբերվել է Կաթողիկե եկեղեցին, գրատունը, գավիթ-մատենադարանը, փոքր եկեղեցին: Հուշարձանախմբից ոչ հեռու պահպանվել է միջնադարյան գերեզմանատունը: Վանքից մոտ 20 մ հեռավորության վրա կարող եք տեսնել հողածածկ մատուռներ և կացարանների փլատակներ:
Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 19:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ