contact@armtrailstour.am
usd
398.64
rub
3.9189
gel
140.37
irr
0.94914
eur
411.2
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Յոգա / Մուղնի, Ս․ Աստվածածին եկեղեցի, Թեղենյաց վանք

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Յոգա տուրեր

Խմբի չափը

20 մարդ

Նշեք վայրը

Կոտայքի մարզ

Հարկավոր է իմանալ

Ծրագիր՝

 

Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Թեղենյաց վանք, Բուժական

Յոգայի պարապմունք

Մուղնիի Ս.Գևորգ վանք

 

 

Ժամանակն է զբաղվել յոգայով՝ բնության գրկում:

Տուրի առաջին կանգառն է Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն  կառուցվել է 1301թ.-ին՝ քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն հռչակելու հազարամյակի առթիվ: Եկեղեցին կառուցվել է Ազիզբեկ Իշխանի կողմից` վերջինիս կնոջ՝ Վախախի երազի հիման վրա: Եկեղեցին կոչվում է դամբարան եկեղեցի, որովհետև այստեղ է ամփոփված է Ազիզբեկ Իշխանի որդու աճյունը:  

Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին այցելելուց հետո կշարժվենք  դեպի Թեղենյաց վանք: Այս վանական համալիրը գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս` Թեղենիս լեռան լանջին, անտառածածկ տեղանքում: Ճանապարհն անցնելու ենք խիտ անտառի միջով՝ ամենագնացներով: Վանքը միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից է: Հնավայրի հնագույն կառույցը եղել է VI-VII դարերով թվագրվող փոքր, խաչաձև Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հիմնային մասերը հայտնաբերվել են պեղումների շնորհիվ։ Վանքի մասին առաջին հիշատակումը վերաբերում է VIII դ.: X-XIV դդ. այն եղել է մշակութային, կրթական նշանավոր կենտրոն: 1979-1989 թթ. վանքի տարածքում պեղումներ են կատարվել,  որոնց արդյունքում հայտնաբերվել է Կաթողիկե եկեղեցին, գրատունը, գավիթ-մատենադարանը, փոքր եկեղեցին: Հուշարձանախմբից ոչ հեռու պահպանվել է միջնադարյան գերեզմանատունը: Վանքից մոտ 20 մ հեռավորության վրա կարող եք տեսնել հողածածկ մատուռներ և կացարանների փլատակներ:

Ծրագրի  հաջորդ կետը յոգայի պարապմունքն է, որը կանցկացնի արհեստավարժ մասնագետը:   Յոգան մտքի, մարմնի և հույզերի  ներդաշնակեցմանը նպաստող գիտություն է, ճնշող մտքերից ազատվելու գերազանց միջոց: Կրթելով մարմինն ու հոգին՝ այն նպաստում է խորը ինքնաճանաչմանը: Նպաստելով ընդհանուր առողջացմանը, մարմնի ճկունության ձեռքբերմանը, քաշի նվազմանը, հոդերի շարժունակության վերականգնմանը, ճիշտ շնչառության ձևավորմանը՝ յոգան բնության գրկում  մի առանձնահատուկ փորձ է: Այն կպարգևի ձեզ  անկրկնելի  պահեր: Եկեք, որ համոզվեք ինքներդ:

Օրվա վերջին կանգառը կլինի Մուղնիում: Ըստ XVII դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի՝ Մուղնիի Ս.Գևորգ վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը: Հավանաբար դա տեղի է ունեցել XIII դ.:

Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 19:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Ներառված

տրանսպորտ (ջիպ ամենագնացներ՝ 4 տեղ),
Սուրճ, թեյ, ջուր, քաղցրավենիք
Գիդի ծառայություն
Յոգայի արհեստավարժ մարզիչ

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 9.000 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
9.000 ֏
0 Արձագանքներ