contact@armtrailstour.am
usd
401.31
rub
4.03
gel
145.09
irr
0.96
eur
424.71
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Յոգա / Դիլիջան, Ջուխտակ վանք, Մաթոսավանք

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Յոգա տուրեր

Խմբի չափը

20 մարդ

Նշեք վայրը

Տավուշի մարզ

Հարկավոր է իմանալ

Ծրագիր՝

  • Սևանավանք 
  • Հին Դիլիջան/ Պատմական Շարամբեյան փողոց
  •  «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձան
  • Ջուխտակ վանք
  • Մաթոսավանք
  • Յոգայի պարապմունք

 

Տուրը կսկսենք Սեւանավանքից, որը գտնվում է Սևանա լճի թերակղզում: Համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է Սևանի կղզում 305 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Սևանավանքը հայտնի է նաև «Մարիամաշեն» անունով, այսինքն՝ «Մարիամի կողմից կառուցված»։ Եկեղեցիներից մեկի վրա հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սևանավանքը հիմնադրվել է արքայադուստր Մարիամի կողմից՝ 874 թվականին:

          Ճանապարհը կշարունակենք դեպի Դիլիջան, որը  հանգստացողների ամենասիրելի ուղղություններից է: Դիլիջանում առաջին կանգառը կլինի Դիլիջանի յուրօրինակ պատմական Շարամբեյան փողոցում, որտեղ գտնվում է Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիրը, այստեղ մենք կզգանք 19-րդ դարի հին Դիլիջանի շունչը: Տարածքում գործում է սրճարան, ռեստորան, հացատուն և այլ հետաքրքիր վայրեր, որոնք ներկայացնում են 19-րդ դարին հատուկ կենսակերպը: Տարածքում ստեղծագործում և իրենց աշխատանքներ են ցուցադրում տարբեր վարպետներ՝ կավագործ, փայտագործ։ Այդ պատճառով փողոցը հաճախ կոչում են նաև  «վարպետների փողոց»։ Քաղաքում գտնվում նաև «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը, որտեղ մարմնավորված են սիրված ֆիլմի 3 գլխավոր հերոսները՝ Ֆրունզիկ Մկրտչյանը (Ռուբիկ Խաչիկյան), Եվգենի Լեոնովը (Իվան Վոլոխով) և Վախթանգ Կիկաբիձեն (Վալիկո Միզանդարի)։

Հաջորդ կանգառը կլինի Ջուխտակ վանքը, որը գտնվում է Դիլիջան քաղաքից 3 կմ հյուսիսարևելք՝ Խալ-խալլու լեռան հարավային փեշին: Բաղկացած է երկու առանձին կանգնած, սրբատաշ ֆելզիտ քարերով կառուցված Ս. Աստվածածին և Ս. Գրիգոր եկեղեցիներից (այստեղից` «Ջուխտակ» ժողովրդական անվանումը): Եկեղեցիների պատերին փորագրված արձանագրություններում հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները: Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է վանահայր Հայրապետի ջանքերով 1201 թ.: Ս. Գրիգոր եկեղեցին կենտրոնագմբեթ կառույց է, ենթադրվում է, որ դա Ս. Աստվածածին եկեղեցուց վաղ է կառուցվել:

Յոգայի պարապմունքը կանցկացնենք Դիլիջանի հարուստ և ծառաշատ անտառներում:  

Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին, անտառածածկ սարահարթի վրա է գտնվում Դիլիջանի մյուս գանձը՝ Մաթոսավանքը: Միջնադարյան հուշարձանախումբը բաղկացած է իրար կից երեք կառույցներից` եկեղեցուց, գավթից և գրատնից: Հուշարձանախմբի մոտ տարածված է միջնադարյան գերեզմանոցը` անմշակ տապանաքարերով և խաչքարի պատվանդաններով: Եկեղեցին կառուցվել Է 1205 թվականին կիսամշակ խոշոր քարերով։ 

 

Մեկնում՝ 08:00
Վերադարձ՝ 21:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

 

 

Ներառված

տրանսպորտ (Սպրինտեր՝ 19 տեղ կամ մինիվեն՝ 8 տեղ)
գիդի ծառայություն
յոգայի արհեստավարժ մարզիչ
թեյ, սուրճ, քաղցրավենիք, միրգ

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Տուրի անցկացման վայրը

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 9.000 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
9.000 ֏
0 Արձագանքներ