Քայլարշավներ
20 մարդ
Տավուշի մարզ
Արկածների սիրահարների համար առաջարկում ենք տուր դեպի Ենոքավան:
Տուրը կսկենք Սեւանավանքից, որը գտնվում է Սևանա լճի թերակղզում: Համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է Սևանի կղզում 305 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Սևանավանքը հայտնի է նաև «Մարիամաշեն» անունով, այսինքն՝ «Մարիամի կողմից կառուցված»։ Եկեղեցիներից մեկի վրա հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սևանավանքը հիմնադրվել է արքայադուստր Մարիամի կողմից՝ 874 թվականին:
Դեպի Լաստիվեր քայլարշավը սկսվելու է Ենոքավան գյուղից, որի ընդհանուր երկարությունը մոտ 6 կմ է (միջին բարդության քայլարշավ է, անհրաժեշտ է կրել սպորտային կոշիկներ, հարմարավետ հագուստ և կրել գլխարկ): Լաստիվերը գտնվում է Խաչաղբյուր գետի կիրճում:
Լաստիվերում մեզ սպասում են բազմադարյա քարանձավները, գեղատեսիլ ջրվեժը, ծառերի վրա կառուցված յուրահատուկ խրճիթներն ու տնակները և հիասքանչ բնությունը: Քարանձավները գտնվում են հսկայական կիրճի եզրին, և այստեղ բարձրանալու համար մարդիկ գերաններից աստիճան են կառուցել, որը նման էր լաստի, ինչն էլ պատճառ դարձավ վայրը «Լաստիվեր» անվանել:
Yell Extreme Park-ում ցանկացողները կարող են զիպ լայն նստել, օգտվել պարանային այգուց, ձիավարությամբ զբազվել և վայելել ակտիվ հանգիստը: