Գինու տուրեր
20 մարդ
Տավուշի մարզ
Տուրը կսկենք Սեւանավանքից, որը գտնվում է Սևանա լճի թերակղզում: Համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է Սևանի կղզում 305 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Սևանավանքը հայտնի է նաև «Մարիամաշեն» անունով, այսինքն՝ «Մարիամի կողմից կառուցված»։ Եկեղեցիներից մեկի վրա հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սևանավանքը հիմնադրվել է արքայադուստր Մարիամի կողմից՝ 874 թվականին:
Սևանով վանքից զմայլվելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Իջևան: Այստեղ կանգ կառնենք Իջևանի դենդրոպարկում, որտեղ կհանգստանաք և կզբոսնենք: Դենդրոպարկը հիմնադրվել է 1962 թ-ին Լյուդվիգ Սայադյանի կողմից։ Դենդրոպարկում է գտնվում աշխարհում միակ արջատխլենու արահետը, կան հսկա սեյբաներ, վայրի լիմոնենիներ, վայրի խնձորենի։
Այնուհետև կուղևորվենք դեպի Մակարավանք: X-XIII դդ. դարերի հայկական այս վանական համալիրը գտնվում է Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին: Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, գավիթից և 2-րդ հնագույն եկեղեցուց: Գլխավոր եկեղեցին կառուցվել է 1205 թ-ին։
Տուրը կավարտենք Իջևանի գինու-կոնյակի գործարանի այցելությամբ, որտեղ կկատարենք շրջայց գործարանով և կհամտեսենք Սարգոն սպիտակ չոր, կարմիր չոր, Նուռ մրգային կիսաքաղցր գինիները, 5 տարվա հնեցված կոնյակը, ինչպես նաև պանրի տեսականիները: Այստեղ կարող ենք նաև գնումներ կատարել: