contact@armtrailstour.am
usd
401.31
rub
4.03
gel
145.09
irr
0.96
eur
424.71
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Կոշի եկեղեցիներ, Կոշի բերդ, Արուճի տաճար (քայլարշավ մոտ 4 կմ)

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Քայլարշավներ

Խմբի չափը

20 մարդ

Նշեք վայրը

Կոտայքի մարզ

Հարկավոր է իմանալ

 

Ծրագիր՝

 

  • Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցի (քայլարշավ)
  • Կոշի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
  • Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցի
  •  Կոշի կամ Աղջկա բերդ (քայլարշավ)
  • Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի (Արուճի տաճար) 

 

Տուրի առաջին կանգառն է Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն  կառուցվել է 1301թ.-ին՝ քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն հռչակելու հազարամյակի առթիվ: Եկեղեցին կառուցվել է Ազիզբեկ Իշխանի կողմից` վերջինիս կնոջ՝ Վախախի երազի հիման վրա: Եկեղեցին կոչվում է դամբարան եկեղեցի, որովհետև այստեղ է ամփոփված Ազիզբեկ Իշխանի որդու աճյունը:  

Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին այցելելուց հետո կշարժվենք  դեպի Կոշ գյուղ, ապա ոտքով կբարձրանանք դեպի Կոշի 7-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցի, որը գտնվում է անդունդի եզրին: Այն կառուցված է դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից և ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ 

Կոշում կտեսնենք նաև 19-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցին և 13-14-րդ դարերի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ապա կբարձրանանք (թեթև քայլարշավ) դեպի 13-րդ դարի Կոշի  կամ Աղջկա բերդը: 

Տուրի վերջին կանգառը Արուճի տաճարն է: Ըստ մատենագրական տեղեկությունների և եկեղեցու արևելյան ճակատին պահպանված շինարարական արձանագրության՝ Արուճի տաճարը կառուցել է իշխան Գրիգոր Մամիկոնյանը՝ կնոջ Հեղինեի հետ, VII դ. 60-ական թվականներին: Պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպի կառույցներին: Եկեղեցին կանգնած է եռաստիճան գետնախարսխի վրա: Ունի աղոթասրահ, առագաստային անցումով գմբեթ (այժմ՝ քանդված), արևելյան խորանի երկու կողմերում երկուական պատուհաններով ավանդատներ՝ իրենց վերին թաքստոցներով: Թեև գմբեթը բացակայում է, տաճարն իր վեհությամբ գերիշխում է շրջակա ընդարձակ համայնապատկերի վրա: Ս. Գրիգոր եկեղեցին իր չափերով վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների շարքում ամենամեծն է: Կառուցված է սև սրբատաշ տուֆից:  Ս. Գրիգոր եկեղեցին իր երկարամյա պատմության ընթացքում բազմիցս նորոգվելով՝ անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը: Առաջին անգամ նորոգվել է Խաչատուր վարդապետի կողմից XV դ.: Հետագայում՝ 1946 թ., 1958-1959 թթ. և 1964 թ., վերանորոգվել են եկեղեցու առանձին հատվածներ և բարեկարգվել է եկեղեցու շրջակա տարածքը: 1947-1952 թթ. պեղումների ժամանակ Արուճի տաճարի կողքը բացվել են իշխան Գրիգոր Մամիկոնյանի VII դ. պալատական կառույցի և բազիլիկ շինության ավերակները:

 

 

 

Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 19:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

Ներառված

Տրանսպորտ
Գիդի ծառայություն

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 5.000 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
5.000 ֏
0 Արձագանքներ