20 մարդ
Արարատի մարզ
Մասնակցեք Գաթայի փառատոնին, համտեսեք հսկայական գաթան:
Օրը սկսում ենք Խոր Վիրապից: Վանքի անվանումը բառացիորեն նշանակում է «խորը զնդան»:Նշենք, որ Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը այստեղ 13 տարի բանտարկվեց քրիստոնեության քարոզչության համար` հայ հեթանոս թագավոր Տրդատ III- ի հրամանով: Այստեղ հնարավորություն կունենանք իջնել ստորգետնյա զնդանը, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում, ինչպես նաև վանքի տարածքից զմայլվել Արարատ լեռան շքեղ տեսարանով:
Հաջորդ կանգառը Արենիի հայտնի Թռչունների քարանձավն է, որը Հայաստանի ամենահայտնի քարանձավն է. այստեղ է հայտնաբերվել աշխարհի ամենահին՝ 5500 տարեկան կոշիկը, այստեղ է մեր թվարկությունից 4000 տարի առաջ գինի պատրաստվել և այստեղ մինչ օրս պեղումներ են իրականացվում։
Այստեղից կուղևորվենք դեպի Նորավանքի համալիրը, որը հիմնադրվել է 13-րդ դարի սկզբին և դարձել Սյունիքի հոգևոր, կրթական և մշակութային կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը:
Խաչիկ գյուղում կմասնակցենք Գաթայի փառատոնին, որը կտևի 12:00- 18:00: Փառատոնի ծրագրով նախատեսված է մասնակցությունը գաթայի պատրաստմանը, գաթա ճաշակելը: Փառատոնին կհնչի ժողովրդական երաժշտություն և տեղի կունենան մի շարք հետաքրքիր միջոցառումներ: Խաչիկ գյուղում ականատես կլինենք և կհամտեսենք աշխարհի ամենամեծ գաթան: Գաթան հայկական ազգային հրուշակեղեն է, հայկական խոհանոցի անբաժանելի մաս. դրա խմորը պատրաստվում է ալյուրից, կարագից և մածնից, իսկ լցոնը՝ խորիզը, կարագից և շաքարավազից։ Հայաստանում պատրաստում են գաթայի բազմաթիվ տեսակներ. վերջիններիս կարող եք ծանոթանալ և ճաշակել դրանք Գաթայի փառատոնի ընթացքում:
Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝ 21:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ