contact@armtrailstour.am
usd
391.74
rub
4.5721
gel
141.28
irr
0.93271
eur
426.88
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Խոր Վիրապ, Հրեշտակների ձոր, Տափի բերդ

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Դասական տուրեր

Խմբի չափը

20 մարդ

Նշեք վայրը

Արարատի մարզ

Հարկավոր է իմանալ

  • Խոր Վիրապ
  • Հրեշտակների ձոր
  • Տափի բերդ

Օրը սկսում ենք Խոր Վիրապից: Նշենք, որ Գրիգոր Լուսավորիչը այստեղ 13 տարի բանտարկվեց քրիստոնեության քարոզչության համար` հայ հեթանոս թագավոր Տրդատ III- ի հրամանով: Այստեղ հնարավորություն կունենանք իջնել ստորգետնյա զնդանը, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում, ինչպես նաև վանքի տարածքից զմայլվել Արարատ լեռան շքեղ տեսարանով:

Հաջորդ կանգառը կլինի վերջերս բավականին հայտնի դարձած Հրեշտակների ձորը, որը գտնվում է Դաշտաքար գյուղի մոտակայքում: Հրեշտակների Ձորը շրջապատված է Դահնակի, Երանոսի և Ուրծի լեռնաշղթաններով։ Ձորի բավականին հետաքրքիր շերտերը երկրաբանական վաղ անցյալում ձևավորված ապարաշերտերն են, որոնք ունեն բավականին զարմանալի բաց կտրվածքներ, ինչը հնարավորություն է տալիս երկրաբաններին կատարել համապատասխան ուսումնասիրություններ և պարզել դրանց տարիքը։ Այս տարածքում առկա է հանքային ջուր, որը ունի բուժիչ կարևոր նշանակություն։ Նշենք, որ այս ձորը բավականին գրավիչ է ֆոտոներ սիրող այցելուների համար, քանի որ իր հետաքրքիր գույներով, կառուցվածքով, տեսքով և եզակիությամբ բավականին տարբերվում է այլ ձորերից:

Տուրի վերջին կանգառը կլինի Տափի բերդը: Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևմուտք, Խոսրով գետի աջ ափին, բարձունքի վրա, լեռներով շրջապատված կանգնած է ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդ կամ Գեվորգ Մարզպետունի ամրոցը, որը կառուցվել է X դ.: Այն շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող բուրգերով: Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան X-XIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ: Պարսպի ներսում է գտնվում նաև XIII դ. Եկեղեցին:

Ուղղությունը

Ներքին

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 5.000 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
5.000 ֏
0 Արձագանքներ